Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:56

Այս պահին Կառավարությունը  կադրային քաղաքականության հարց է լուծում․ Նազարյան

Այս պահին Կառավարությունը  կադրային քաղաքականության հարց է լուծում․ Նազարյան

ԱԺ աշխատակազմի շուրջ 700 աշխատակիցների և պատգամավորների ապրիլ, մայիս հունիս ամիսների պարգևատրման ֆոնդը ամբողջությամբ փոխանցվում է կորոնավիրուսի վարակի կանխարգելման համար բացված գանձապետական հաշվեհամարին: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը։

«Կառավարությունում նույնպես եղել են բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության կրճատումներ այս պահին այլ հրատապ հարցերին լուծում տալու նպատակով: Հայաստանում կա պետական համակարգի աշխատակիցների արդար, այսինքն՝ համաչափ վարձատրության հարց, նկատի ունեմ ոչ միայն բարձրաստիճան պաշտոնյանների, այլ ամբողջ համակարգի»,-ասաց նա:

Լենա Նազարյանը նշեց, որ երբ խոսում են բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության մասին, արդարացիորեն հնչում է քննադատություն, որ այդ հարցը պետք է դիտարկել՝ այլոց աշխատողների՝ ուսուցիչների, բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացման համատեսքտում:

«Իհարկե դա ամենաարդար մոտեցումն է՝ բարձրացնել բոլորի աշխատավարձը համաչափ և բոլորը միանգամից, և սրան իմ պատասխանը հետևյալն է, այս պահին Կառավարությունը  կադրային քաղաքականության հարց է լուծում, որի վերջնական նպատակը բոլորի բարեկեցությունն է»,-ասաց նա:

Լենա Նազարյանը նկատեց, որ հեղափոխությունից հետո բժիշկների, զինծառայողների աշխատավարձերը թեև բարձացել են, բայց ոչ բավարար չափով:

Նազրայանը նշեց նաև, որ պաշտոնյաները նախկինում կախյալ վիճակում էին իրենց կուսակցությունից, օլիգարխիկ կոռուպցիոն համակարգից: «Պաշտոնյան նախկինում կախյալ վիակում էր իր կուսակցությունից, օլիգարխիկ-կոռուպցիոն համակարգից, այժմ պաշտոնյայի գործառույթը հանրային շահի սպասարկումն է, հետևաբար՝ նա պիտի կախյալ լինի հանրային թափանցիկ, օրինական միջոցներից, ուրեմն պետական բարձրաստիճան պաշտոնում կատարված վարձատրության հարցը անձնական կամ կուսակցության հարց չէ, սա հանրային հարց է և հանրությունը պիտի թույլ տա բարձրաստիճան պաշտոնյաներին և պետական համակարգի աշխատողների հարցը լուծել համակարգային, համընդհանուր բարեկեցության աճի, հանրային ծառայությունների որակի բարձրացման և այլ բարեփոխումները հարատև դարձնելու նպատակով», — ասաց նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+