Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:49

«Ազգային առաջընթաց»-ը կնախաձեռնի քաղաքապետ Տիգրան Ավինյանի պաշտոնանկության գործընթաց․ ԶԼՄ

«Ազգային առաջընթաց»-ը կնախաձեռնի քաղաքապետ Տիգրան Ավինյանի պաշտոնանկության գործընթաց․ ԶԼՄ

«Ազգային առաջընթաց» կուսակցությունը մտադիր է նախաձեռնել քաղաքապետ Տիգրան Ավինյանի պաշտոնանկության գործընթաց, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը:

«Կուսակցության ղեկավար Հայկ Գրիգորյանն ավագանու անդամների հետ քննարկումներ է անցկացնում, որպեսզի անհրաժեշտ 33 ստորագրություն հավաքեն՝ հարցն ավագանու օրակարգ մտցնելու համար»,- թերթին հայտնել է կուսակցության ներկայացուցիչ Պեդրո Զարոկյանը։

Ըստ Զարոկյանի՝ եթե ավագանու անդամները համաձայնության գան, ապա տարեվերջին հարցը նիստի օրակարգ կմտնի:

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի «Նոր ուժ» կուսակցության ներկայացուցիչ, ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը թերթին հայտնել է, որ կուսակցութունը կքննարկի հարցը Մարությանի հետ, միևնույն ժամանակ շեշտել է՝ պետք է գործընթացն սկսելուց առաջ ճիշտ հաշվարկներ անել, ռեսուրսները գնահատել:

Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը նշել է, որ կսպասեն «Ազգային առաջընթաց» կուսակցության վերջնական որոշմանը։

Երևանի ավագանու նիստում քաղաքապետին ուղղված մեղադրանքներից հետո վիճաբանություն էր տեղի ունեցել։ Մարությանը հոկտեմբերի 11-ին հայտարարել էր 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ծրագրերի մասին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+