ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեի հետ։ Այս մասին Արարատ Միրզոյանն իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։
«Գործընկերոջս հետ տեղեկատվություն փոխանակեցինք մեր երկրներում կորոնավիրուսի համաճարակի տարածման, այդ կապակցությամբ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերի և խորհրդարանի գործունեության մասին»,- նշել է Միրզոյանը։
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ երկուստեք պատրաստակամություն են հայտնել որպես բարեկամ երկրներ և ժողովուրդներ հնարավորինս օգտագար լինել իրար համար այս դժվարին օրերին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






