Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը մեծ ազդեցություն ունի հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Իհարկե, իշխանությունները փորձում են ներկայացնել, որ դա այդպես չէ, նույնիսկ մի քանի ամիս առաջ փորձ արվեց խեղաթյուրել ռուս բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի խոսքերը, թե ձերբակալությունը չի ազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Այս մասին «5 ալիք» հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
Նրա խոսքով՝ իր հետ հեռախոսազրույցում այդ պաշտոնյան վստահեցրել է, որ ինքը նման բան չի ասել։
«Ես հույս ունեմ, որ հարաբերությունները կպահպանվեն, քանի դեռ այս կնճիռները վերացված չեն, բայց չեմ կարող երաշխավորել, որ հետագայում էլ այդպես կլինի։ Ռուսական հեղինակավոր պարբերականներից մեկում տեղի ունեցած արտահոսքն այն մասին, որ նախագահ Քոչարյանի ապօրինի կալանքի երկարաձգման դեպքում հայ-ռուսական հարաբերությունները կարող են տուժել, պատահական չէր», — ասել Է Սողոմոնյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






