Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:44

Հայտնի է՝ ով է խորհրդարանում փոխարինելու Նարեկ Զեյնալյանին

Հայտնի է՝ ով է խորհրդարանում փոխարինելու Նարեկ Զեյնալյանին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով ընտրված և լիազորությունները վաղաժամ դադարեցրած պատգամավոր Նարեկ Զեյնալյանի մանդատը փոխանցել է կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ թեկնածուին՝ Ալեքսանդր Ավետիսյանին։ Այս որոշումը ԿԸՀ-ն կայացրել է նոյեմբերի 29-ին կայացած արտահերթ նիստում։

ԿԸՀ-ից հավելել են, որ նոյեմբերի 29-ին ստացել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի արձանագրությունն առ այն, որ ԱԺ պատգամավոր Զեյնալյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։

Հոկտեմբերի 23-ին «Հրապարակ» օրաթերթը հայտնել էր, որ ՔՊ կուսակցության վերահսկող հանձնաժողովը հոկտեմբերի 15-ին ԱԺ-ում ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանի և Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի վեճից հետո «հարցաքննության» է կանչել ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանի օգնական Ներսես Խաչատրյանին և Զեյնալյանին։

Զեյնալյանը վիճաբանության օրը ելույթ էր ունեցել ու նշել, որ իր համար անընդունելի է Քյարամյանի պահվածքը, Աղազարյանի հետ անհարգալից տոնով խոսելը։ Նոյեմբերի 19-ին Զեյնալյանը դադարեցրել էր պատգամավորական լիազորությունները։

Նոյեմբերի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում հաստատել էր, որ մանդատները վայր դնելու խնդրանքով դիմել է «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներ Զեյնալյանին և Աղազարյանին: «Ինչպես Քյարամյանին եմ դիմել խնդրանքով, նույնկերպ և նույն պատճառաբանությամբ դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին»,- ասել էր Փաշինյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+