Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 18:22

ԱՄՆ ընտրություններում Թրամփի հաղթանակը ստվերել է G20-ի գագաթնաժողովում Ուկրաինայի քննարկումը․ CNN

ԱՄՆ ընտրություններում Թրամփի հաղթանակը ստվերել է G20-ի գագաթնաժողովում Ուկրաինայի քննարկումը․ CNN

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի վերադարձն Սպիտակ տուն ստվերել է Բրազիլիայում ընթացող G20 գագաթնաժողովի ժամանակ Ուկրաինայի հակամարտության քննարկումը, հայտնել է CNN-ը։

Կայքի տվյալներով՝ նույնիսկ եզրափակիչ կոմյունիկեում ձևակերպումները նախորդ տարիների համեմատզգալիորեն մեղմացել են։ Ուկրաինայի հակամարտությունը փաստաթղթում «զբաղեցրել է միայն մեկ պարբերություն»։ Ինչպես նշվում է, գագաթնաժողովում երկրների ղեկավարներին ավելի շատ հետաքրքրում էին ԱՄՆ ընտրված նախագահի տեսակետները և նրա հետագա քաղաքականությունը։

Ռիո դե Ժանեյրոյում G20-ի ղեկավարների գագաթնաժողովի մասնակիցների կողմից ընդունված ամփոփիչ հռչակագրի տեքստում ասվում է, որ անդամ երկրները ողջունում են Ուկրաինայում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված բոլոր կառուցողական նախաձեռնությունները։ G20-ի ղեկավարները հատուկ ուշադրություն են հրավիրել ուկրաինական ճգնաժամի հետևանքով առաջացած «մարդկային տառապանքների և համաշխարհային պարենային ու էներգետիկ անվտանգության համար բացասական հետևանքների վրա»:

Նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում տեղի էին ունեցել 60-րդ համընդհանուր ընտրությունները։ Ըստ Fox News-ի` Թրամփը նախնական արդյունքներով ստացել է 270 ընտրական ձայն՝ դառնալով ԱՄՆ 47-րդ նախագահ։

Նոյեմբերի 6-ին Բայդենը շնորհավորել էր Թրամփին և նրան հրավիրել Սպիտակ տուն՝ քննարկելու պաշտոնի փոխանցումը: Թրամփին հաղթանակի կապակցությամբ շնորհավորել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը և քաղաքական այլ գործիչներ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+