Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:50

Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Փաշինյանի արտաքին քաղաքականությունը

Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Փաշինյանի արտաքին քաղաքականությունը

Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անհամաձայնությունն ու վրդովմունքն է հայտնել Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող արտաքին քաղաքականությանը և ընդգծել, որ այն ուղղված է հայկական ինքնության ոչնչացմանը։

«Բառախաղերի և նենգափոխված թեզերի միջոցով իշխող կուսակցության գլխավոր դերակատարները ձեռնամուխ են եղել հայկական ինքնության և հայկական պետականության ոչնչացման գործընթացին՝ սպասարկելով թուրք-ադրբեջանական օրակարգը՝ այսպիսով հող նախապատրաստելով ազգովի ընդունելու վերջիններիս կողմից պարտադրվող խաղաղությունը»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ գործող իշխանությունները ոչնչացնում են ազգային հենասյուները, քանդում Հայաստանի անվտանգային համակարգը, անթաքույց քայլեր են ձեռնարկում չեզոքացնելու Անկախության հռչակագրի առանցքային դրույթները:

«Դաշտ է նետվում, այսպես կոչված «ռազմավարական գործարք» բովանդակազուրկ և անհիմն տեսլականը՝ պատրաստվելով նորանոր զիջումների: Կայացվում են որոշումներ, որոնք միտված են ջնջելու հայկական պատմական հիշողությունը և վերաձևելու հայի արժեքային համակարգը»,- հայտնել են դիվանագետները:

Նրանք շեշտել են, որ պատմական Հայաստանին հակադրվում է հնարովի «իրական Հայաստանը», հրաժարվում են հազարամյա ազգային խորհրդանիշներից՝ Արարատը փոխարինելով Արագածով, Հայոց պատմությունը փոխարինելով «Հայաստանի պատմությամբ», նսեմացնելով Հայ եկեղեցու ազգապահպան դերը և նրա պատմությունը դուրս մղելով դպրոցական ծրագրերից։

Դիվանագետների համահայկական խորհուրդը կոչ է արել բոլոր քաղաքական կառույցներին, հասարակական կազմակերպություններին, մասնագիտական հանրույթներին և հայ ժողովրդին թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում աներկբայորեն դատապարտել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից ու արցախահայության ինքնորոշման իրավունքից հրաժարված, Հայաստանի լիակատար կապիտուլյացիան նախապատրաստող իշխանությանը և նրա կողմից տարվող քաղաքականությունը։ Նրանք նաև կոչ են արել համախմբվել հանուն «Հայաստանը հային վերադարձնելու, հայ ժողովրդի անժամանցելի իրավունքների պաշտպանության ու Հայոց արդար դատի հետապնդման»:

«Ուրացողն ու ժխտողը չի կարող իրական խաղաղության և արդար դատի ջահակիրը լինել»,- հավելել են նրանք:

Դիվանագետների համահայկական խորհրդի կազմում ընդգրկված են Հայաստանի նախկին արտգործնախարարներ Վարդան Օսկանյանն ու Արա Այվազյանը, նախկին փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը, ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը և այլ մասնագետներ։

Նոյեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի խաղաղ համակեցության համար, բացի հաշտության պայմանագրի ստորագրումից, անհրաժեշտ է «ռազմավարական գործարք» կնքել Հայաստանի և Ադրբեջանի գոյակցության պայմանների վերաբերյալ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+