Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:11

Politico-ն բացահայտել է օտարերկրյա գործակալների մասին ԱՄՆ օրենքը խախտելու Ադրբեջանի փորձերը

Politico-ն բացահայտել է օտարերկրյա գործակալների մասին ԱՄՆ օրենքը խախտելու Ադրբեջանի փորձերը

Politico պարբերականը բացահայտել է օտարերկրյա գործակալների մասին ԱՄՆ օրենքը խախտելու Ադրբեջանի փորձերը։ Պարբերականը գրել է, որ Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատունը Բաքուն ավելի շատ օգտագործում է որպես հանցագործության վայր, քան դիվանագիտական առաքելություն։

Պարբերականը տեղեկատվություն է հրապարակել ԱՄՆ-ում Ադրբեջանի լոբբիստական գործունեության մասին՝ ընդգծելով օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքը (FARA) շրջանցելու Ադրբեջանի փորձերը, որը պարտավորեցնում է բացահայտել օտարերկրյա ազդեցության ջանքերի մասին տեղեկատվությունը:

«Մինչև 2023 թվականն Ադրբեջանը համագործակցում էր Friedlander Group-ի հետ, որին վճարում էր 41,666 դոլար՝ ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդման համար։ Այնուամենայնիվ, ընկերության հաջողություններից դժգոհություն է առաջացել, ինչից հետո ադրբեջանցի պաշտոնյաներն սկսել են ուսումնասիրել լոբբինգի լրացուցիչ հնարավորությունները»,- ասված է հրապարակման մեջ։

Նշվում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանը դիմել է առնվազն ևս մեկ լոբբիստական ընկերության:

«Ներգրավված լոբբիստներից մեկի խոսքով՝ արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովն ընկերությանը տեղեկացրել է, որ պայմանագրի կնքումը կախված կլինի նրանից, թե ընկերությունն արդյոք կխուսափի՞ FARA-ից։ Այս հարցադրումն ընկերությանն ստիպել է հրաժարվել հետագա քննարկումներից և բաց թողնել Ադրբեջանի դեսպանատանը նախատեսված հանդիպումը: Երկրորդ լոբբիստը հաստատել է նմանատիպ փորձը՝ ասելով, որ իրենց խնդրել են կազմակերպել հանդիպումներ, իսկ FARA-ում գրանցվելուց խուսափելու առաջարկն ստիպել է նրանց վերանայել իրենց մասնակցությունը»,- հավելել է կայքը։

Պարբերականը շեշտել է, որ գործողությունները տեղի են ունենում Ադրբեջանի համար կրիտիկական պահին։

«Չնայած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև շարունակվող խաղաղ բանակցություններին, համաձայնություն դեռ ձեռք չի բերվել: Իրավիճակն է՛լ ավելի է բարդանում, քանի որ Ադրբեջանը պատրաստվում է հաջորդ ամիս Բաքվում անցկացնել ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը (COP29)։ Այս ամենի հետ մեկտեղ՝ Բաքուն լարված դիվանագիտական վարքագիծ է դրսևորում»,- եզրափակել է պարբերականը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+