Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:46

Արսեն Բաբայանն ընդունել է Արթուր Վանեցյանի՝ քաղաքական թիմ ձևավորելու առաջարկը

Արսեն Բաբայանն ընդունել է Արթուր Վանեցյանի՝ քաղաքական թիմ ձևավորելու առաջարկը

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը որոշում է կայացրել զբաղվել ակտիվ քաղաքականությամբ։ Այս մասին նա գրել է այսօր՝ ապրիլի 10-ին, իր ֆեյսբուքյան էջում։

Ընդ որում, Բաբայանը խոստովանել է, որ ընդունել է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ քաղաքական թիմ ձևավորելու առաջարկը:

«Նախկինում երբեւէ քաղաքականությամբ չեմ զբաղվել, որեւէ կուսակցության չեմ անդամակցել ու ոչ էլ հարել։ Բացառապես մասնագիտական գործունեություն եմ ծավալել` մեր պետության առանցքային ինստիտուտներում։

Սակայն այսօր, տեսնելով թե օրվա իշխող քաղաքական միավորն ինչպիսի տարերային պետական կառավարում է իրականացնում, ինչպիսի ապաշնորհ կադրային քաղաքականություն է վարում, ինչպես է ամենօրյա ռեժիմով ընտրովի արդարադատություն և երկակի ստանդարտներ կիրառում, ինչպես է անթաքույց կերպով հարձակվում մեր ազգային արժեքների և ինստիտուտների վրա, իմ պարտքն եմ համարում ակտիվորեն ներգրավվել քաղաքական գործընթացներում՝ գիտելիքներս ու փորձս ի սպաս դնելով մեր ընդհանուր հայրենիքի զարգացման գործին»,- նշել է նա։

Բաբայանը հավելել է, որ իր համար հեղափոխությունը, նախևառաջ, արժեքների, այլ ոչ թե անձերի փոփոխություն է, գաղափարական իզմերի պայքար է և պատասխանատու և պրոֆեսիոնալ կառավարում։

«Մենք գալիս ենք մեր Հայրենիքի զարգացման նոր գաղափարներով ու նոր տեսլականով․․․»,- եզրափակել է Բաբայանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+