Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 17:45

«Սրբազան պայքարը» բողոքի ցույց է անցկացրել նախագահի նստավայրի մոտ՝ ընդդեմ Բաքվի հետ սահմանի սահմանազատման կանոնակարգի հաստատման

«Սրբազան պայքարը» բողոքի ցույց է անցկացրել նախագահի նստավայրի մոտ՝ ընդդեմ Բաքվի հետ սահմանի սահմանազատման կանոնակարգի հաստատման
«Սրբազան պայքարը» բողոքի ցույց է անցկացրել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի նստավայրի մոտ այն բանից հետո, երբ նա հաստատել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման կանոնակարգը։ Ցուցարարները պարզել էին՝ «Արթնացի՛ր, պարոն անգործ» գրությամբ պաստառներ։ Ընդդիմադիր շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոսքով՝ նախագահը, վախեցած, գիշերը ստորագրել է սահմանազատման կանոնակարգը վավերացնող օրենքը։ Նա ենթադրել է, որ նման հանձնարական է տվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Մեր երկրում, այսպես կոչված, աշխատանքային կանոնակարգն անցնում է բոլոր մեր պետական ընթացակարգերով՝ ընդհուպ Սահմանադրական դատարանով, Ազգային ժողով, նախագահ, իսկ Ադրբեջանում ստորագրում է միայն նախագահը։ Սա նշանակում է, որ սա միջազգային պայմանագիր չէ։ Ակնհայտ է՝ գործընթացը ծայրից ծայր ստախոսություն է»,- նշել է Գալստանյանը։ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը վստահ է, որ ընդդիմադիր «Սրբազան պայքար» շարժման ակցիան ուշացած չէ։ «Իրենք [Հայաստանի իշխանությունները] գիտեին, որ մենք ակցիա պիտի անեինք, հապճեպ ստորագրեցին։ Մենք ենք ուշացած, թե՞ իրենք են Ալիևի հետ սինխրոն գործողություններ անում։ Ալիևը ստորագրում է, դրանից մի քանի րոպե հետո իրենք են ստորագրում։ սա Ձեզ ոչ մի բան չի՞ ասում»,- ընդգծել է Դանիելյանը։ Հոկտեմբերի 25-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ստորագրել էր Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման գործունեության կանոնակարգը վավերացնելու օրենքը։ Կանոնակարգը հաստատելու մասին հրամանագիր էր ստորագրել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ ՀՀ ԱԳՆ-ն օգոստոսի 30-ին հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները համատեղ գործունեության մասին կանոնակարգ են ստորագրել: Սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել կանոնակարգի վավերացմանը: Հայաստանի Սահմանադրական դատարանը սեպտեմբերի վերջին հաստատել էր հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։ Հոկտեմբերի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերին կքննարկի փաստաթուղթը վավերացնելու հարցը։ Հոկտեմբերի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել օրինագծին և ներառել ԱԺ նիստերի օրակարգում։ ԱԺ ընդդիմությունը հոկտեմբերի 22-ի նիստում բոյկոտել էր սահմանազատման կանոնակարգի քննարկումն ու քվեարկությունը։ Հոկտեմբերի 23-ին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ վավերացրել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+