Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն վավերացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։
Նախագիծը վավերացվել է 67 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայներով։
ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները հոկտեմբերի 22-ի նիստում բոյկոտել էր սահմանազատման կանոնակարգի քննարկումն ու քվեարկությունը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն Armenia Today-ին մեկնաբանել էր սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը, որակելով այն «ծայրից ծայր հակապետական, հակասահմանադրական»:
ՀՀ ԱԳՆ-ն օգոստոսի 30-ին հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները համատեղ գործունեության մասին կանոնակարգ են ստորագրել: Սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել կանոնակարգի վավերացմանը: Հայաստանի Սահմանադրական դատարանը սեպտեմբերի վերջին հաստատել էր կանոնակարգը։





































