Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:10

ՔԿ-ն վարույթ է հարուցել «Դոմուս» հիպերմարկետում հրդեհի բռնկման փաստով

ՔԿ-ն վարույթ է հարուցել «Դոմուս» հիպերմարկետում հրդեհի բռնկման փաստով

Քննչական կոմիտեն վարույթ է հարուցել Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետում հրդեհի բռնկման փաստով, հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Ըստ նրա՝ քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (Գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 8 տարվա ժամկետով)։

Ըստ գերատեսչության ներկայացուցչի տվյալների՝ կատարվում է նախաքննություն՝ հրդեհի առաջացման պատճառները, պատճառված գույքային վնասի իրական չափերը, ինչպես նաև հակահրդեհային անվտանգության պահանջների պահպանվածության հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Աբրահամյանը հաստատել է Դոմուս ՓԲԸ-ին նախնական տվյալներով 800 մլն դրամի գույքային վնաս պատճառելու փաստը, որի մասին հոկտեմբերի 7-ին Armenia Today-ին հայտնել էր ընկերության տնօրեն Մհեր Միրզախանյանը։

Հոկտեմբերի 7-ին հայտնի էր դարձել, որ հրդեհ է բռնկվել Երևանի «Դոմուս» հիպերմարկետի տարածքում։ Հրդեհի մասին տեղեկությունը ՆԳՆ-ում ստացվել էր ժամը 12։57-ին, փրկարարները հրդեհի բարդության 3-րդ աստիճան էին հայտարարել (հինգ բալանոց սանդղակով): Հրդեհի մարմանը մասնակցել էր փրկարարների 17 մարտական ​​հաշվարկ, 6 օպերատիվ խումբ, 2 ավտոսանդուղք։ ՆԳՆ-ից հայտնել էին, որ հրդեհը մեկուսացվել էր ժամը 15:23-ին, մարվել՝ 16:11-ին։ Իշխանությունների տվյալներով՝ հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել էր երկհարկանի շինությունը՝ շուրջ 3000 քմ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+