Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 18:45

Ադրբեջանը հակված չէ խաղաղության պայմանագիր ստորագրել․ Փաշինյան

Ադրբեջանը հակված չէ խաղաղության պայմանագիր ստորագրել․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կասկած է հայտնել Ադրբեջանի` խաղաղության պայմանագիր կնքելու մտադրության առթիվ։

«Այն, որ Ադրբեջանը նոր թեմաներ է բերում դաշտ, նշանակում է, որ այնքան էլ հակված չէ խաղաղության պայմանագիր ստորագրելու, և մեր քաղաքական խնդիրն է փոխել ընդհանուր միջավայրը և մթնոլորտը, որպեսզի խաղաղության պայմանագրի ստորագրումը դառնա իրատեսական։ Այդ բոլոր հայտարարությունների նպատակն է մեզ շեղել մեր ռազմավարությունից»,- ասել է Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ պետք է լսել Ադրբեջանից հնչող հայտարարությունները, բայց դա չի նշանակում, որ հայկական կողմն Ադրբեջանի ամեն ասածից պետք է իր ռազմավարությունը փոխի։

«Մեր ռազմավարությունը չպետք է փոխվի, և մենք հետևողականորեն առաջ պիտի տանենք խաղաղության օրակարգը, պետք է մեզնից կախվածն անենք, որպեսզի այդ պայմանագիրը ստորագրվի։ Մենք մեր ռազմավարությունից չենք շեղվելու՝ անկախ նրանից՝ այդ հայտարարությունները կհնչեն Հայաստանի ներսի՞ց, թե՞ Հայաստանից դուրս գտնվող ուժերի կողմից,- նշել է նա։

Փաշինյանը մեկնաբանել է նաև խաղաղության պայմանագրի հոդվածները չհրապարակելը։ Նա ՀՀ իշխանությունների նկատմամբ Ադրբեջանի ոչ կոռեկտ բառապաշարը բացատրել է հավասարակշռությունից հանելու նպատակադրմամբ։

«Հոդվածների հրապարակումն այն կողմին, ով չի ուզում ստորագրել խաղաղության պայմանագիր, առիթ կտա ասելու, որ խախտված են դիվանագիտական էթիկայի նորմերը։ Մեր նկատմամբ ոչ կոռեկտությունը մի նպատակ ունի՝ մեզ հավասարակշռությունից հանել, մեր գործողությունները դնել իրենց տրամաբանության և իրենց նպատակադրումների ռելսերի վրա»,- ասել է նա։

Ադրբեջանի իշխանությունները բազմիցս հայտարարել էին, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը։ Սեպտեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով «Երևանյան երկխոսության» ֆորումում, երրորդ անգամ դիմել էր Բաքվին՝ առաջարկելով արդեն համաձայնեցված կետերով ստորագրել խաղաղության համաձայնագիր, ստանալ «հիմնարար փաստաթուղթ», ապա շարունակել մնացած հարցերի քննարկումը։ Նույն օրը Բաքուն «անընդունելի» էր անվանել Երևանի այս առաջարկը։ Սեպտեմբերի վերջին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ ադրբեջանցիներին պետք է թույլ տրվի «վերադառնալ» հայկական տարածք, և որ Հայաստանի ռազմական զարգացումը «պետք է լինի պատասխանատու և համաչափ»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+