Հայաստանը դեկտեմբերին կանցկացնի Ցեղասպանության հանցանքի դեմ 5-րդ Գլոբալ ֆորումը, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածի ընթացքում կայացած ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի բարեկամների խմբի հանդիպմանը հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
Միջոցառումը կենտրոնանալու է ցեղասպանության հանցագործության և ոճրագործության այլ հանցանքների վաղ զգուշացման ու արձագանքի մեխանիզմների արդյունավետության բարձրացման ուղիների վրա և կանցկացվի դեկտեմբերի 12-13-ը, ասել է փոխնախարարը։
Կոստանյանն ընդգծել է, որ ատելության խոսքի տարածումը, ռասայական ու էթնիկ հողի վրա այլատյացության հանցանքներն ու դրանց փառաբանումը պարարտ հող են ստեղծում խտրականության ու մարդու իրավունքների խախտումների համար։ Նա նաև հիշեցրել է հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին։
Ցեղասպանության կանխարգելման չորրորդ գլոբալ ֆորումը տեղի էր ունեցել 2022 թվականի դեկտեմբերին՝ Երևանում։
Կալանքի նպատակը Փաշինյանի մասին անհերքելի փաստերի հրապարակումը կանխելն է․ Օսիպյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վեճից հետո ձերբակալված արցախցի Արթուր Օսիպյանը հայտարարել է, որ իր կալանավորումը նպատակ ունի կանխելու Փաշինյանի և...




































