Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:03

Փաշինյանը կարևորել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի աջակցությունը խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերին

Փաշինյանը կարևորել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի աջակցությունը խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի և Գլխավոր քարտուղարի աջակցությունը խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերին և տարածաշրջանում կայունության ապահովման գործում, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների ներկայիս ընթացքին, ինչպես նաև սահմանազատման գործընթացին ու «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

Գուտերեշը ողջունել է Հայաստանի քայլերը` ի նպաստ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու և խաղաղության հաստատման: Գլխավոր քարտուղարը նշել է, որ պատրաստ է իր մանդատի շրջանակում նպաստել Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության ամրապնդմանը:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները:

Փաշինյանն աշխատանքային այցով ԱՄՆ-ում կլինի սեպտեմբերի 22-27-ը։ Նրա մամուլի ծառայությունը հայտարարել էր մի շարք երկկողմ հանդիպումների մասին։

Սեպտեմբերի 24-ին Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, սեպտեմբերի 25-ին՝ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ։ Փաշինյանը հանդիպել էր նաև Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի, Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսի, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի,  Քուվեյթի թագաժառանգ շեյխ Սաբահ Խալեդ Ալ-Համադ աս-Սաբահի և Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Կոմֆորտ Էրոյի հետ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+