Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:57

ՌԴ ԱԳՆ-ն իրականությանը հակասող է որակել ՀԱՊԿ-ից ՀՀ-ի անվտանգությանը սպառնացող վտանգի մասին Փաշինյանի հայտարարությունը

ՌԴ ԱԳՆ-ն իրականությանը հակասող է որակել ՀԱՊԿ-ից ՀՀ-ի անվտանգությանը սպառնացող վտանգի մասին Փաշինյանի հայտարարությունը

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Երևանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին այն բանից հետո, երբ պարզ էր դարձել, որ կազմակերպությունը սպառնալիք է ներկայացնում Հայաստանի անվտանգությանը, գոյությանը, ինքնիշխանությանը և պետականությանը։ Այս մասին սեպտեմբերի 18-ին Համահայկական երկրորդ համաժողովի ժամանակ հայտարարել էր ՀՀ վարչապետը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ նման հայտարարությունները «հակասում են ողջախոհությանը»։

«Ինձ թվում է, որ դրանք (հայտարարությունները) հակասում են ողջախոհությանը և իրականությանը։ Որովհետև, եթե ձեզ ինչ-որ բան «սպառնում է», հատկապես ազգային անվտանգությանը, ապա ի՞նչ իմաստ ունի ասել, որ նրանք [Հայաստանը] դեռ մնում են այնտեղ [ՀԱՊԿ-ում]»,- Եվրասիական կանանց IV ֆորումի շրջանակներում ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ եթե մնում են (ՀԱՊԿ կազմում), դա նշանակում է, որ դրանում նպատակահարմարություն են տեսնում։

«Միաժամանակ ասում էին, որ ՀԱՊԿ-ը «դուրս եկավ Հայաստանից»։ Այս ամենը հակասում է ողջախոհությանը և տրամաբանությանը»,- նշել է նա:

Զախարովան կոչ է արել Հայաստանի իշխանություններին ականջալուր լինել ժողովրդի կամքին և դրա հիման վրա հայտարարություններ անել կազմակերպության (ՀԱՊԿ) վերաբերյալ, որն իրեն «արժանապատիվ, ամենաբարձր աստիճանի» է դրսևորել։

«Պետական ​​պաշտոնյաներն օժտված են լիազորություններով, այդ պատճառով էլ ժողովուրդը նրանց է հանձնում իշխանությունը, որպեսզի նրանք իրենց պատասխանատվությամբ պահեն և հայտարարություններ անեն՝ ելնելով ժողովրդի կամքից և երկրի շահերից։ Պետք է այս ամենը ձևակերպել և ասել այն կազմակերպության նկատմամբ վերաբերմունքի մասին, որն իրեն դրսևորել է չափազանց պատասխանատու և արժանապատիվ մասնակից երկրների նկատմամբ»,- հավելել է նա։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը սեպտեմբերի 18-ին հայտարարել էր, որ Կրեմլը կտրականապես համաձայն չէ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ՀԱՊԿ-ի վերաբերյալ նրա գնահատականի հարցում և որ կազմակերպությունը որևէ վտանգ չի ներկայացնում Հայաստանի ինքնիշխանության համար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+