Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 18:41

Պարտության պատճառները «բազմաբնույթ են ու բազմաշերտ»․ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովն ավարտել է աշխատանքները

Պարտության պատճառները «բազմաբնույթ են ու բազմաշերտ»․ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովն ավարտել է աշխատանքները

 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով 2022թ․ ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովն ավարտել է աշխատանքները, եզրակացությունները պատրաստ են և կներկայացվեն Ազգային ժողովին, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Քոչարյանը հավելել է, որ իր ելույթի ինչ-որ հատվածներ հասանելի կլինեն հանրությանը, բայց ոչ ամբողջ ծավալով, քանի որ «այնտեղ կա գաղտնիություն պարունակող տեղեկատվություն՝ հետախուզության, որոշումների կայացման, արտաքին քաղաքական բլոկի հետ կապված»։

Նրա խոսքով՝ «բարենպաստ, հանդարտ գործընթացների պարագայում» հոկտեմբերին՝ որպես Քննիչ հանձնաժողովի նախագահ, կդիմի ԱԺ նախագահին, որպեսզի այդ հարցով նիստ հրավիրվի։

«ԱԺ լիագումար նիստի ընթացքում իմ ելույթի տեքստը հիմնված է լինելու այն փաստերի արձանագրումների, վերլուծությունների գնահատականներ վրա, որոնք, ըստ էության, տարիուկես փաստահավաք աշխատանքներ իրականացնելով, արձանագրել է Քննիչ հանձնաժողովը։ Մի քանի 100 էջից բաղկացած զեկույցը կներկայացվի Ազգային ժողովին, մինչ այդ կորոշվի նրա գաղտնիության կարգավիճակը»,- նշել է նա։

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ պատերազմի պատճառների մասին լուրջ քննություն է իրականացվել, որի ընթացքում ուսումնասիրվել են տասնյակ հազարավոր փաստաթղթեր։ Նրա խոսքով՝ պարտության պատճառները «բազմաբնույթ են ու բազմաշերտ»։

«44-օրյա պատերազմում մեր անհաջողության հիմնական պատճառներից մեկը հետևից եկող պատրաստված ռեզերվ, առաջնագծի կառույցներ չունենալն էր, որոնք հիմա ունենք»,- հավելել է նա։

Անդրադառնալով Հայաստանի պաշտպանական ոլորտում իրականացվող աշխատանքներին՝ Քոչարյանը նշել է, որ «պաշտպանական գերատեսչությունն ամեն օր լուծում է խնդիրներ, որոնք կուտակվել են նախկինից»։

«Աշխատանքները ծավալուն են, բավական է տեսնել ինժեներական կառույցները՝ ամրոցները։ Այդ տասնյակ ամրոցների մեջ ծառայություն է նախատեսված, իսկ որոշ մասում իրականացվում է ծառայություն։ Այս ընթացքում միջդիրքային ճանապարհների ցանց է ստեղծվել, որը հնարավորություն է տալիս արագ հասնել դիրքեր և առաջին օգնություն ցույց տալուց բացի՝ անվտանգային խնդիրներ արագ լուծել։ Կառավարման կետերն են ամբողջությամբ փոխվել,  մեր պաշտպանական գերատեսչությունը կադրային լուրջ փոփոխությունների է ենթարկվել»,- ասել է նա։

Հանձնաժողովի լիազորությունների ժամկետն առաջին անգամ երկարաձգվել էր 2022 թվականի հոկտեմբերի 5-ին՝ երկրորդ անգամ՝ մայիսի 2-ին՝ 6-ական ամիս ժամկետով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+