Հակակոռուպցիոն դատարանը երկու ամսով կալանավորվել է Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետական բաժնի ղեկավար Սուրեն Աբովյանին։ Տեղեկությունն Armenia Today-ին տեղեկացրեց Հակակոռուպցիոն դատարանի մամուլի պատասխանատու Արմինե Նովրուզյանը։
Մեղադրանքի հոդվածներ և այլ մանրամասներ Նովրուզյանը չհայտնեց։
Մամուլն ավելի վաղ հայտնել էր, որ ԱԱԾ-ն կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալել է Աբովյանին, «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրեն Բագրատ Դարբինյանին ու մոտ 10 աշխատակցի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







