Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+2°
  • Կապան+8°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 18:52

Ռազմական ծախսերի 46 տոկոսով ավելացումն ապացուցում է Հայաստանի ռազմականացումը. Բաքուն հակադարձել է Փաշինյանին

Ռազմական ծախսերի 46 տոկոսով ավելացումն ապացուցում է Հայաստանի ռազմականացումը. Բաքուն հակադարձել է Փաշինյանին

Նախորդ տարվա համեմատ Հայաստանի ռազմական ծախսերի 46%-ով ավելացումը նրա ռազմականացման ևս մեկ ապացույց է, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն:

Նա այսպես է մեկնաբանել օգոստոսի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններն այն մասին, որ ինքնապաշտպանության համար ուժեղ և մարտունակ բանակ ունենալը ցանկացած պետության իրավունքն է։

«Հայկական կողմի պնդումները, թե իբր Ադրբեջանի ռազմական բյուջեն կազմում է երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 14-15%-ը, և որ դա զգալիորեն ավելին է, քան Հայաստանի բյուջեն, լիովին հակասում է միջազգային մասնագիտացված կազմակերպությունների կողմից տարածված ռազմական բյուջեի մասին տեղեկատվությանը և բազմակի ուռճացված թիվ է։ Միաժամանակ, վարչապետի այն պնդումը, թե իբր Ադրբեջանը զենք է գնել Իտալիայից, չի համապատասխանում իրականությանը»,- ասել է Հաջիզադեն։

Փաշինյանը նաև հայտարարել էր, որ Հայաստանը հետախուզական տվյալներ ունի այն մասին, որ Ադրբեջանը զենք է ձեռք բերում Իտալիայից, Պակիստանից, Սլովակիայից, Սերբիայից, Բուլղարիայից, Իսրայելից։ «Մենք բոլոր տվյալները գիտենք, ստանում ենք հետախուզական ճանապարհով»,- ասել էր Փաշինյանը՝ նշելով, որ Բաքուն Հայաստանին մեղադրում է սպառազինվելու համար՝ իր սպառազինվելու փաստը քողարկելու նպատակով։

Ըստ Ստոկհոլմի խաղաղության հետազոտական ​​ինստիտուտի (SIPRI) տվյալների՝ 2023 թվականին Հայաստանի ռազմական ծախսերը կազմել են ավելի քան 1 մլրդ 329 մլն դոլար՝ 2022 թվականի 795 մլն դոլարի դիմաց։ Ադրբեջանի ռազմական ծախսերը, ըստ ինստիտուտի, անցյալ տարի աճել են մինչև 3 միլիարդ 561 միլիոն դոլար (ՀՆԱ-ի 4,6 տոկոսը)՝ 2022 թվականի 2 միլիարդ 991 միլիոն դոլարի (3,8 տոկոսի) դիմաց:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+