Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:07

ՌԴ-ն զգուշացրել է Երևանի քաղաքականության վրա Վաշինգտոնի ազդեցության նոր լծակների մասին

ՌԴ-ն զգուշացրել է Երևանի քաղաքականության վրա Վաշինգտոնի ազդեցության նոր լծակների մասին

Հայ-ամերիկյան զորավարժությունները Միացյալ Նահանգներին լրացուցիչ լծակներ կտրամադրեն Երևանի քաղաքականության վրա, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով հայկական և ամերիկյան բանակների միջև «Eagle Partner 2024» առաջիկա զորավարժությունները։

«Հանրապետությունը (Հայաստանը — խմբ.)՝ զորավարժություններին և նրանց հովանու ներքո անցկացվող ուսումնական ծրագրերին ներգրավվելու միջոցով ՆԱՏՕ-ի չափանիշները պարտադրում է զինված ուժերին։ Սա հանգեցնում է Հայաստանի ողջ անվտանգության համակարգի վերաֆորմատավորմանը, և որպես հետևանք՝ արևմտյան երկրների կողմից նրա ներքին և արտաքին քաղաքականության վրա ազդեցության լրացուցիչ լծակների ձեռքբերմանը»,- ասել է նա։

Զախարովայի խոսքով՝ արևմտյան երկրները «մոլագարորեն» Հայաստանին ներքաշում են Անդրկովկասում և նրա շրջակայքում փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ, որն ուղղված է, առաջին հերթին, Ռուսաստանի և Իրանի դեմ։

«Eagle Partner 2024» զորավարժությունները Մոսկվային ափսոսանք են առաջացրել հատկապես ՀԱՊԿ-ում Երևանի գործունեության փաստացի սառեցման և կազմակերպության դեմ հրապարակային հարձակումների ֆոնին»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Դիվանագետը նշել է, որ ամերիկացիների հայտնվելը Հարավային Կովկասում կնպաստի տարածաշրջանում մյուս հակամարտությունների ներուժին և նոր բաժանարար գծեր կստեղծի։ «Ես, ցավոք, կարող եմ ասել, որ սա պարզապես միտում կամ գուշակություն չէ, սա ապացույցների վրա հիմնված վերլուծություն է»,- ավելացրեց նա:

Հուլիսի 15-24-ը Հայաստանում կանցկացվեն հայկական և ամերիկյան բանակների Eagle Partner 2024 զորավարժությունները: Զորավարժությունների նպատակն է բարելավել խաղաղապահ գործողությունների շրջանակներում միջազգային առաքելությունների ստորաբաժանումների համակարգումը, ինչպես նաև բարձրացնել հայ զինվորականների մարտական ​​պատրաստությունը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+