Հայաստանի քաղաքացիների գրեթե 45%-ը վստահ է, որ երկիրը չպետք է անդամակցի ո՛չ ՀԱՊԿ-ին, ո՛չ ՆԱՏՕ-ին։ Այս մասին են վկայում MPG/Gallup International Association-ի կողմից անցկացված հարցման տվյալները։
Հուլիսի 3-6-ը Հայաստանում անցկացված հեռախոսային հարցմանը մասնակցել է 1100 հարցվող։
Ըստ հարցման՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը շարունակելուն կողմ է արտահայտվել հարցվածների 16,9%-ը։ Հարցվածների 29%-ը Հայաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու կողմնակիցներ են։
Փետրվարի 26-28-ը Հայաստանում անցկացված հեռախոսային հարցման ժամանակ քաղաքացիների ավելի քան 40,3%-ն էր վստահություն հայտնել, որ երկրին պետք չէ անդամակցել ո՛չ ՀԱՊԿ-ին, ո՛չ ՆԱՏՕ-ին։