ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ով ջերմ հարաբերություններ ուներ ռուսական բարձրաստիճան որոշ պաշտոնյաների հետ, հայտնվել է ՌԴ անցանկալի հյուրերի ցանկում, գրել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ըստ թերթի՝ այդ վերաբերմունքը երկուստեք է․ Սիմոնյանն ինչ-որ պահից հակառուս է դարձել։
«Բացի այդ, աշխարհաքաղաքական զարգացումներին համընթաց ներիշխանական վերադասավորումներ են ընթանում: Դեպի Պուտինի գիրկը նետվող Նիկոլ Փաշինյանին փորձում են հակակշռել Արևմուտքին փարվող Ալեն Սիմոնյանով»,- նշել է թերթը։
Հիշեցնենք, որ հայկական կողմը հայտարարել էր, որ Սիմոնյանը չի մասնակցի հուլիսի 12-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին։ Նրա փոխարեն վեհաժողովին կմասնակցի նրա տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։