Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+2°
  • Կապան+8°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 19:29

«Սահմանազատումը ներկայացնում են որպես աղետ»․ Փաշինյանի այցը՝ Սյունիքի սահմանամերձ համայնքներ

«Սահմանազատումը ներկայացնում են որպես աղետ»․ Փաշինյանի այցը՝ Սյունիքի սահմանամերձ համայնքներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակում հունիսի 17-ին ծանոթացել է սուբվենցիոն և կապիտալ ծրագրերով տարբեր բնակավայրերում իրականացվող աշխատանքներին, հանդիպել սահմանամերձ բնակիչներին, ինչպես նաև Սիսիանի ավագ դպրոցի աշակերտներին։

Վարչապետը ծանոթացել է ԱԹՍ-ների ստեղծման ուղղությամբ աշակերտների ձեռքբերումներին, զրուցել նրանց հետ տարբեր թեմաների, այդ թվում՝ սահմանազատման գործընթացի մասին։ Նա «կեղծ օրակարգ» է որակել սահմանազատման դեմ ձևավորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման գործողությունները և հայտնել, որ «սահմանազատումն աղետ են ներկայացնում, բայց իրականությունն այլ է»։ 

Կառավարությունից հայտնում են, որ այցի շրջանակում Փաշինյանին են ներկայացրել  Տաթև-Աղվանի միջպետական նշանակության ավտոճանապարհի 19,5 հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Փաշինյանը նշել է, որ Սյունիքում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքները հնարավորություն են տալիս խոսել նոր ճանապարհային ցանցի ստեղծման և դրանից ակնկալվող արդյունքի մասին:

Վարչապետն այցելել է նաև Խնձորեսկ, որտեղ բնակիչների հետ հանդիպմանն անդրադարձել է սահմանազատման գործընթացին։ Փաշինյանն այցելել է Խնձորեսկում տեղակայված ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ ուղեկալում, ծանոթացել սպաների ընտանիքների համար ստեղծված բնակելի պայմաններին:

Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում վարչապետը ներկա է գտնվել պուրակի և խաղահրապարակի բացման արարողությանը: Ծրագրի իրականացման նպատակով կառավարությունը հատկացրել է 39.9 մլն դրամ: Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին:

Մանրամասները՝ տեսանյութերում։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+