Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+2°
  • Կապան+8°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 19:33

Արայիկ Հարությունյանը նախարարներին կարգադրել է չայցելել Բելառուս․ ԶԼՄ

Արայիկ Հարությունյանը նախարարներին կարգադրել է չայցելել Բելառուս․ ԶԼՄ

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նախարարներին կարգադրել է չայցելել Բելառուս, գրում է Armlur-ը։ ԶԼՄ-ն լուսանկար է հրապարակել և նշել, որ սա կարգադրության փաստաթուղթն է։ Այնտեղ նշված է, որ կարգադրությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ է։

«Հարությունյանը կարգադրություն է իջեցրել՝ բացառելով պաշտոնական մակարդակով նախարարների որևէ այցելություն Բելառուսի Հանրապետություն»,- գրել է ԶԼՄ-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։ 

Հունիսի 13-ին Ազգային ժողովում Փաշինյանը հայտարարել էր, որ ինքը և կառավարության անդամները Բելառուս չեն այցելի այնքան ժամանակ, քանի դեռ  Բելառուսում նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն։ Վերջինիս Փաշինյանը մեղադրել է 44-օրյա պատերազմը նախապատրաստելու և Ադրբեջանի հաղթանակը ցանկանալու մեջ։ Բելառուսն ու ՌԴ-ն պատասխանել էին Փաշինյանի՝ Բելառուս չգնալու և ՀԱՊԿ-ից հնարավոր դուրս գալու մասին հայտարարություններին։ Ռուսաստանում Բելառուսի դեսպանատան նախարար-խորհրդական Ալեքսանդր Շպակովսկին Փաշինյանի՝ Մինսկին ուղղված խոսքերն «իմպուլսիվ հայտարարություններ» էր որակել, որոնց, նրա խոսքով, Մինսկում հանգիստ են վերաբերվում։ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Կրեմլը կհստակեցնի Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի հարցում, միաժամանակ՝ Ռուսաստանը կշարունակի հավատարիմ մնալ գործընկերային և դաշնակցային հարաբերություններին։ Հունիսի 13-ին Երևանը հայտարարել էր խորհրդակցությունների համար Բելառուսում իր դեսպան Ռազմիկ Խումարյանին հետ կանչելու մասին։ Նույն օրը՝ ավելի ուշ, Բելառուսը խորհրդակցությունների համար հետ էր կանչել ՀՀ-ում իր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+