Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+2°
  • Կապան+8°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 19:30

ԱԱԾ-ն չի կարող հերքել գործակալ լինել-չլինելը․ Ալեքսանյանը՝ Բագրատ Սրբազանի վերաբերյալ ԱԱԾ հերքման մասին

ԱԱԾ-ն չի կարող հերքել գործակալ լինել-չլինելը․ Ալեքսանյանը՝ Բագրատ Սրբազանի վերաբերյալ ԱԱԾ հերքման մասին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի կարծիքով՝ Ազգային անվտանգության ծառայությունը չի կարող հերքել այս կամ այն անձի՝ գործակալ լինել-չլինելու հանգամանքը։ Նա ԱԺ-ում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այդպես է արձագանքել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի այն դիտարկմանը, ըստ որի՝ ԱԱԾ-ն հերքել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ «ԿԳԲ, Կրեմլի» գործակալ լինելու լուրը։

«Ո՞վ է հերքել, ԱԱԾ-ն չի կարող հերքել ՌԴ գործակալ լինել-չլինելը։ ԱԱԾ-ն ասել է՝ նման տեղեկություն չունեն: Նման բանը կարող են հերքել Լյուբյանկայից ու դեռ չեն հերքել»,- ասել է Ալեքսանյանը։ 

Ըստ ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ ԱԱԾ-ն հերքել է միայն արքեպիսկոպոսի՝ «ԱԱԾ գործակալ չլինելու» հանգամանքը։ 

«ԱԱԾ-ն հերքել է միայն իր գործակալը չլինելը, իսկ թե ում գործակալներն են՝ կճշտվի ապագայում»,- հավելել է Քոչարյանը։ 

Հունիսի 3-ին տեղեկացրել էինք, որ Բագրատ Սրբազանը դատական ​​հայց է ներկայացրել Civic.am լրատվական գործակալության լրագրող Դավիթ Լևոնյանի դեմ՝ պահանջելով հրապարակայնորեն հերքել իր մասին ապրիլի 27-ին հրապարակված «զրպարտություն համարվող տվյալները»։ Նա, մասնավորապես, լրագրողից պահանջել էր հերքել այն հայտարարությունը, թե «զբաղվում է հայրենավաճառությամբ, փորձում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ, դրա փոխարեն Կրեմլից ստանում է միլիոնավոր դոլարներ, գումարներ է վատնել, փորձել է գահընկեց անել Գարեգին Բ-ին, նաև ԿԳԲ-ի գործակալ է»։ «Փաստինֆո»-ին Դատախազությունից հայտնել էին, որ ԱԱԾ-ն հերքել է արքեպիսկոպոսի՝ գործակալ լինելու մասին տեղեկատվությունը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+