Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին Երևանում, հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը։
Մինսկում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում Հայաստանը ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Եվրասիական միջկառավարական խորհուրդը, որում ընդգրկված են ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները, ապահովում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումների կատարումն ու վերահսկումը, որի անդամներն են միության երկրների նախագահները։ Խորհրդի հանդիպումներն անցկացվում են տարին առնվազն երկու անգամ:
Եվրասիական տնտեսական միության կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։