Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:46

Բժշկական կենտրոնում ավելի քան 18 մլն դրամի հափշտակություն է կատարվել․ ՔԿ

Բժշկական կենտրոնում ավելի քան 18 մլն դրամի հափշտակություն է կատարվել․ ՔԿ

«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում պաշտոնեական լիազորությունների օգտագործմամբ ավելի քան 18 միլիոն դրամի հափշտակություն են կատարել, հայտնել է ՔԿ-ն։

Ըստ հաղորդագրության՝ կենտրոնի տնօրեն Հ.Պ․—ն 2017-2019թթ․ընկած ժամանակահատվածում հիվանդանոցի հավատարմագրային կառավարումն իրականացնող «Մ․․․» ՍՊԸ-ի տնօրեն, Երևանի նախկին քաղաքապետի դուստր Գ.Զ-ին որպես գերձայնային հետազոտության բժիշկ֊կոնսուլտանտ է գրացել, սակայն նման հաստիք նախատեսված չի եղել։ Երկու տարվա ընթացքում Գ.Զ-ին բժշկական կենտրոնի բյուջեից վճարվել է 4,5 միլիոն դրամ աշխատավարձ:

ՔԿ-ն պնդել է, որ 2014-2019թթ․ ընկած ժամանակահատվածում որպես ավագ վարորդ հրամանագրված Գ.Ա․-ին ավտոմեքենա և վառելանյութ չի հատկացվել, նրա անվամբ երթուղային թերթեր չեն լրացվել, իսկ «Տոյոտա Ռավ 4» մակնիշի ավտոմեքենան շահագործել է Գ.Զ․-ի անձնական կարիքների համար՝ վարորդին վճարելով 10,1 միլիոն դրամ աշխատավարձ։

ԲԿ տնօրեն Հ.Պ․-ն 2013-2020թթ․ ընթացքում բժշկական կենտրոնի անվտանգության տեխնիկայի ինժեներ Հ.Ս․-ի օժանդակությամբ կազմել է տրանսպորտային միջոցների կեղծ ուղեգրեր, որոնցով կենտրոնի բյուջեից դուրս է գրվել և հափշտակվել 4,1 դրամ ընդհանուր արժեքով 10,5 հազար լիտր բենզին։

Բժշկական կենտրոնի արդեն հանգուցյալ տնօրենի նկատմամբ ՔԿ-ն հանրային քրեական հետապնդում է հարուցել` ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (Վստահված գույքը հափշտակելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 5 տարի ժամկետով) և 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (Վստահված գույքը հափշտակելը՝ առանձնապես խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 8 տարի ժամկետով):

Գ.Զ-ի և Հ.Ս․-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (Վստահված գույքը հափշտակելուն հանցակցելը), իսկ որպես վարորդ հրամանագրված Գ.Ա․-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (Առանձնապես խոշոր չափերով Վստահված գույքը հափշտակելուն հանցակցելը):

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+