Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:51

ԱՄՆ-ը դիտարկում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ծրագրերը․ Լին Թրեյսի

ԱՄՆ-ը դիտարկում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ծրագրերը․ Լին Թրեյսի

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Ֆեյսբուքյան հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Արցախում ականազերծման աշխատանքների իրականացման համար ֆինանասավորման դադարեցման ԱՄՆ կառավարության որոշմանը։

«Մենք հպարտ ենք այն համագործակցության համար, որն իրականացվել է վերջին 20 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագրի շրջանակներում «Halo» ընկերության հետ»,- նշել է դեսպանը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ, այդ աշխատանքներին ուղղվել է 17 մլն դոլար։

Թրեսյին Լեռնային Ղարաբաղում իրականացված ականազերծման ծրագիրը շատ հաջող է համարել և նշել, որ այժմ դիտարկում են այլ ծրագրեր՝ ուղղված հակամարտության կարգավորմանը։

«Մենք դիտարկում ենք այնպիսի ծրագրեր, որոնք կնպաստեն այս երկարատև հակամարտության համար գտնելու տևական ու արդարացի լուծում»,- նշել է դիվանագետը։

ԱՄՆ դեպանը նաև նշել է, որ շարունակելու են աջակցել հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր։

Հիշեցնենք, որ Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը տեղեկացրել էր, որ ԱՄՆ կառավարությունը որոշել է դադարեցնել Արցախին ամեն տարի հատկացվող 1,5 մլն դոլարի աջակցության ծրագիրը։ Այս ծրագիր նպատակն Արցախում ականազերծման ծրագրերին աջակցությունն էր։ Ծրագիրը ֆինանսավորել է USAID-ն, իրականացվել՝ Halo Trust կազմակերպության կողմից։

ԱՄՆ-ն Հայաստանից բացի միակ պետությունն էր, որ ուղիղ ֆինանսական օգնություն էր տրամադրում Արցախին՝ առանց ճանաչելու վերջինիս անկախությունը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+