Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:16

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դեպի վարչապետի նստավայր երթից հետո Հանրապետության հրապարակում ամփոփել է օրը

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դեպի վարչապետի նստավայր երթից հետո Հանրապետության հրապարակում ամփոփել է օրը

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը հայտարարել է, որ վաղը՝ վաղ առավոտից, բողոքի ակցիաներ են անցկացվելու ամբողջ Հայաստանում։ Այս մասին նա ասել է մայիսի 26-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ։

«Առավոտյան ժամը 08։00-ին միայն Լոռի և Տավուշ գնացող ճանապարհներն են բաց մնալու։ Մնացած բոլոր հնարավոր և անհնար տարբերակներով, Մեղրիից սկսած, բոլոր վայրերում անհնազանդության ակցիաներ են տեղի ունենալու»,- հայտարարել է Գալստանյանը։ 

Նա հավելել է, որ ինքը նույնպես լինելու է փողոցում․ «08։15 լինելու եմ Սուրբ Աննա եկեղեցու բակում»։ 

Սրբազանը կոչ է արել բոլորին ակտիվորեն մասնակցել անհնազանդության ակցիաներին և թույլ չտալ, որ իշխանության ներկայացուցիչները գնան աշխատանքի, «քանի որ նրանք չունեն աշխատանք»։

«Եթե ուզում եք, որ օր առաջ այս մարդիկ հեռանան, ոչ թե նայեք իմ դեմքին, այլ եկեք նայենք իրար դեմքի։ Այս մարդիկ ծնկի կգան, որովհետև իրենց արածը ստի մասին է, իսկ մերը՝ ճշմարտության»,- ասել է Տավուշի թեմի առաջնորդը։

Ավելի վաղ Գալստանյանը կոչ էր արել երթով շարժվել դեպի կառավարական ամառանոց, որտեղ նպատակ ուներ հանդիպել գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը, սակայն, գտնվում էր աղետի գոտում՝ Լոռու և Տավուշի մարզերում առաջացած հեղեղումներից հետո։

Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ի հայտարարությունից հետո, ըստ որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացը սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ եմ Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրը հանրահավաք անցկացրել՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Բագրատ Գալստանյանը հանրահավաքի ժամանակ կոչ էր արել մայիսի 13-ի առավոտից անհնազանդության ակցիաներ սկսել։ Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+