Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:04

ԱԽ քարտուղարը «հաջող» է անվանել Տավուշի մարզում կայացած սահմանազատումը

ԱԽ քարտուղարը «հաջող» է անվանել Տավուշի մարզում կայացած սահմանազատումը

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստատեսության եթերում «հաջող» է անվանել կայացած սահմանազատումը է և նշել, որ ՀՀ տարածքից ոչ մի միլիմետր հող չի հանձնվել։

«Հիմքը 1976 թվականի քարտեզներն են, մենք այդ քարտեզներով ամբողջությամբ գիտենք Հայաստան-Ադրբեջան սահմանը»,- ասել է նա։

Գրիգորյանը խոսել է նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ընդունած արձանագրությունների մասին։ Նա հայտնել է, որ դրանք պետք է ներպետական գործընթաց անցնեն։

«Դրանից հետո կհամարենք, որ իրավական առումով սահմանազատման գործընթաց է տեղի ունեցել, սահմանապահ զորքերը վերջնական կդիրքավորվեն այդտեղ և կանցնենք մյուս փուլին՝ կշարունակենք սահմանազատումը»,- հավելել է նա։

Գրիգորյանն անդրադարձել է նաև սահմանազատման շրջանակում Տավուշի մարզի 4 գյուղի հետ կապված հարցին։ Նրա խոսքով՝ Ոսկեպար, Բերքաբեր, Բաղանիս համայնքներում ՀՀ-ն «մեծ հաշվով» խնդիրներ չի ունենա, սահմանն արդեն հայտնի է։

Ըստ Գրիգորյանի՝ Կիրանցում որոշակի խնդիրներ են մնում։ Նա նշել է, որ Կիրանցում 4 շինություն կա, որոնք 1976թ․ քարտեզով (սահմանազատումից հետո — խմբ) դուրս են մնում ՀՀ տարածքից և խոստացել է, որ կառավարությունը բոլոր խնդիրները հասցեագրելու է։ «Այդ շինություններից մեկը տուն է, մեկը՝ կացարան, մյուսը՝ խանութ-վագոն, մեկն էլ ավտոտնակ։ Այդ բոլոր խնդիրները կառավարությունը հասցեագրելու է»,- ասել է նա։

Նա վստահեցրել է, որ ճանապարհի մասով որևէ խնդիր չի լինի, իսկ մյուս խնդիրները լուծելու են։ «Ունենալու ենք ճանապարհ, որն ամբողջությամբ ՀՀ տարածքով է անցնում։ Երկարաժամկետ ինչ խնդիրներ էլ լինեն, լուծելու ենք»,- նշել է ԱԽ քարտուղարը։

Գրիգորյանը նաև բացառել է գազատարի հետ կապված որէ խնդիր՝ հիմնավորելով, որ գազատարն անցնում է ՀՀ տարածքով։

Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ եմ Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրը հանրահավաք անցկացրել՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Սրբազանը հանրահավաքի ժամանակ կոչ էր արել մայիսի 13-ի առավոտից անհնազանդության ակցիաներ սկսել, որոնք շարունակվել են նաև մայիսի 16-ին։ Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։

Մայիսի 16-ին Կիրանցի բնակիչները, ի նշան բողոքի, երկրորդ անգամ փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+