Ժամը 17:00-ի արտահերթ նիստի մասին ԼՀ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանին ԱԺ աշխատակազմի ղեկավարը տեղեկացրել է 17:05-ին, Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«ԱԺ նիստի ավարտից հետո 17:05 Գևորգ Գորգիսյանին է զանգել աշխատակազմի ղեկավարը և տեղեկացրել, որ ժամը 17:00-ին արտահերթ նիստ է։ Ամեն ինչ ունի սահմաններ, կարծում եմ, և սա իրականում բոլոր սահմաններն է ացնում»,- նշել է Մարուքյանը՝ ընդգծելով, որ ԱԺ-ն ունի նախագահ, փոխխոսնակներ, ղեկավարություն, որոնք հաստատ ավելի վաղ իմացել են, որ նիստ է լինելու և կարող էին տեղեկացնել։
«Նախորդ արտահերթ նիսերի դեպքում, որոնք գումարվել են երկոյան ժամերին, ինձ զանգել է Արարատ Միրզոյանը, սա է ձևը», — ասաց Մարուքյանն՝ ևս մեկ անգամ ամոթ ասելով խորհրդարանի մեծամասնության ներկայացուցիչներին։
Նա ընդգծեց՝ աշխատակազմում իրենց օգնականները լրագրողներից են տեղեկացել նիստի սկզբից հինգը րոպե առաջ, ինչի պարագայում անհնար է խմբակցությունը հավաքել։
«Աշխարհում կա պրակտիկա, երբ խորհրդարանը մի բան մերժում է, իշխանությունը դա երկրորդ անգամ չպետք է բերի։ Հիմա ունենք իրավիճակ, երբ խորհրդարանը մերժել է, կառավարությունը նորից բերել է, որ զոռբայությամբ անցնի», — ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ այս քայլով ժողովրդականները դառնում են ավտորիտարներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






