ԱԺ «Բարգավաճ Հյաաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյան իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ԱԺ-ում, առանց ընդդիմադիր երկու խմբակցություններին իրազեկելու, սկսվել է արտահերթ նիստ, որի օրակարգում առավոտյան տապալված` ՀՀ քաղաքացիներին տեղորոշելու անընդունելի նախագիծն է։
«Նիստն ընդմիջվել է քվորումի բացակայության պատճառով և միայն նիստի մեկնարկին է ԱԺ նախագահը իրազեկել, որ գանք նիստի: Բնականաբար, «Իմ Քայլի» ուժերով նիստը կկայանա, հպարտ քաղաքացիներին տեղորոշելու անիմաստ նախագիծը կընդունվի, սակայն սա վատ, շատ վատ նախադեպ է: Այսպես չի կարելի, պարզապես չի կարելի: Սա քաղաքական բարեվարքության և գործըկներային համակեցության նորմերի կոպտագույն խախտում է»,- նշել է Զոհրաբյանը:
Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ նախագիծը ոչ միայն չի նպաստելու պանդեմիայի դեմ պայքարին, այլև տանելու է հսկայական ռեսուրսներ, որ կարող էին ուղվել սովի մեջ հայտնված հազավոր ընտանիքների հացի խնդրի լուծմանը:
«Ես տեղեկացնում եմ, որ «Բարգավաճ Հայաստանը» չի գնալու և չի մասնակցելու այս նիստին երկու պատճատով. առաջին` նիստի մասին իմացել ենք պոստ-ֆակտում և երկրորդ` մեզ տեղորոշելու նախագիծն այնքան կապ ունի կորոնավիրուսի կանխարգելման հետ, ինչքան ես՝ բրիտանական արքունիքի հետ»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






