Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 31-ին, հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ վարապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
«Զրուցակիցները տեղեկատվություն են փոխանակել Հայաստանում և Բելառուսում Covid-19 վիրուսի տարածման հետևանքով ստեղծված համաճարակային իրավիճակի և կառավարությունների կողմից այդ կապակցությամբ ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ»,- ասված է հայտարարության մեջ:
Նիկոլ Փաշինյանն ու Ալեքսանդր Լուկաշենկոն քննարկել են նաև ստեղծված իրավիճակում Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Կողմերն ընդգծել են պարբերական կոնսուլտացիաների և համատեղ գործողությունների անհրաժեշտությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






