ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր՝ մարտի 31-ին, տեղի ունեցած ԱԺ արտահերթ նիստին անդրադարձել է Կառավարության կողմից նեկայացված անձնական տվյալներին միջամտություն ենթադրող նախագծին՝ այս անվանելով խայտառակություն։
Խորհրդարնում նախագծերի փաթեթի քննարկմանը, Էդմոն Մարուքյանը դիմելով «Իմ քայլը» խմբակցությանն ասաց, թե ջանասիրությամբ են հիմնավորում այդ նախաձեռնությունը, այն դեպքում, երբ «Իմ քայլի» առաջարկությունները մերժվել են։
«Այսինքն՝ «Իմ քայլը» խմբակցության առաջարկները մերժել է Կառավարությունը, ու «Իմ քայլը» եկել ու հիմնավորում է, որ լավ բան է։ Բա որ լավ բան էր, էդ ինչո՞ւ էին մերժում»,- նշեց ԼՀԿ ղեկավարը։
Էդմոն Մարուքյանը նաև նկատեց, որ նույնիսկ իշխանության ներկայացուցիչներն են տարբեր առցանց համակարգերից օգտվում, ինչպիսին է՝ «Whats up»-ը, «Viber»-ը, «Signal»-ը և այլն։
«Եթե սա զրո ազդեցություն ունի առողջապահական խնդրին, իսկ եթե զրո ազդեցություն ունի, ապա տակը մնում է մարդկանց վերահսկելը: Սա առիթ է՝ մարդկանց տեղորոշելու, լսելու, հսկելու: Դուք էլ եք Signal-ով ու WhatsApp-ով խոսում, եթե վստահում եք ձեր կառավարությանը, ինչու եք «Սիգնալ»-ով խոսում»,- ասաց Մարուքյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






