Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:44

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Facebook-ի օգտատիրոջից պահանջել է հերքել Բագրատ սրբազանի՝ «որդիներին բանակից ազատելու» մասին կեղծ լուրը

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Facebook-ի օգտատիրոջից պահանջել է հերքել Բագրատ սրբազանի՝ «որդիներին բանակից ազատելու» մասին կեղծ լուրը

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Facebook սոցիալական հարթակի անձնական էջում Վազգեն Մանուկյանից պահանջել է ներողություն խնդրել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանից և հերքել  նրա մասին արված հայտարարությունն այն մասին, թե, իբր, նա  «որդիներին բանակից ազատել է»։

«Ապրիլի 30-ին օգտատիրոջ անձնական հաշվում զետեղվել է «Բագրատ սրբազանը երկու որդիներին էլ ազատել է բանակից» բովանդակությամբ գրառում։ Հայտնում ենք, որ սույն անձն այս հայտարարության հրապարակման պահից սկսած՝ իր կողմից տարածած ակնհայտ սուտ տեղեկատվության հերքման և զրպարտության համար ներողություն խնդրելու 24 ժամ ունի»,- հայտարարել է շարժումը։

Հայտնել են, որ նշված ժամանակահատվածում ակնհայտ սուտ տեղեկությունը չհերքելու պարագայում հայց կներկայացնեն դատարան և դատական կարգով կպահանջեն հերքել տարածված կեղծիքը և հրապարակային ներողություն հայցել զրպարտության ու անձի արժանապատվությանը հասցրած վնասի համար:

ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Բողոքի ակցիաներին մասնակցում է նաև սրբազանը։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա ապրիլի 29-ի դրությամբ 35 սահմանային սյուն է տեղադրվել։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+