Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:30

Դուք Ձեր երեխային կուղարկեի՞ք Կիրանցի դպրոց․ Եղոյանը չի պատասխանել հարցին

Դուք Ձեր երեխային կուղարկեի՞ք Կիրանցի դպրոց․ Եղոյանը չի պատասխանել հարցին

Մենք գծում ենք մեր պետական սահմանը, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ պատասխանելով Տավուշի մարզից տարածքներ զիջելու մասին հարցին։

«Մենք ստանում ենք սահման։ Եթե որևէ մեկն ասի, որ սահմանն ավելի նվազ անվտանգային գիծ է, քան շփման գիծը, ապա ես կասեմ, որ շփման գիծ խախտելը շատ ավելի հեշտ է, քան սահման խախտելը»,- ասել է նա։

Այդուհանդերձ, Եղոյանը չի պատասխանել «դուք Ձեր երեխային կուղարկեի՞ք Կիրանցի դպրոց» հարցին։

Անդրադառնալով ՀՀ-ին պատկանող տարածքներից ադրբեջանցիների միաժամանակյա հետքաշման մասին հարցին՝ պատգամավորն ասել է, որ ադրբեջանական կողմի մոտ այդպիսի ընկալում կա, որ 1988թ․ քարտեզով ՀՀ-ին պատկանող տարածքները պատկանում են հայկական կողմին։

Կիրանցիների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր երաշխավորել նրանց անվտանգությունը։ «Որ սահմանաապահը կանգնի, դուք անվտանգ կլինեք, բայց կարող է 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի»,- վարչապետի խոսքերն է մեջբերել պատգամավոր Գեղամ Նազարյանը։

ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+