Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+1°
  • Կապան+8°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 19:55

Զախարովան Երևանից պարզաբանումներ է ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների վերաբերյալ

Զախարովան Երևանից պարզաբանումներ է ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների վերաբերյալ

Մոսկվան Երևանից պարզաբանումներ է ակնկալում ապրիլի 5-ին Բրյուսելում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների վերաբերյալ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա հիշեցրել է, որ Հայաստանը նախկինում հավաստիացրել էր, որ իր համագործակցությունն արևմտյան երկրների հետ ուղղված չէ երրորդ երկրների դեմ։ Զախարովան պարզաբանել է, որ խոսքը գնում է «Հայաստանի ազգային անվտանգության և ռազմական ոլորտն ընդլայնելու» փաստաթղթի մասին, որը նախատեսում է փոխարինել ռուսական ռազմակայանը և ռուս սահմանապահներին։

«Մենք չենք զարմանա, եթե պարզվի, որ Building Armenia’s defense and security resilience կոչվող փաստաթղթում շարադրված ծրագրերը, որոնք ենթադրում են ռուսական ռազմակայանի և ռուս սահմանապահների փոխարինում արևմտյան մասնագետներով, ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից Հայաստանի սահմանին Ադրբեջանի և Իրանի դեմ դիվերսիոն աշխատանքի ընդլայնման նպատակ ունեն, ինչպես նաև Հայաստանի կրիտիկական ենթակառուցվածքների և էներգետիկ համակարգի վերակողմնորոշումը Մեծամորի ատոմակայանի ապամոնտաժմամբ, իսկապես, պարտադրվել են Երևանին՝ Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ»,- հավելել է ռուս դիվանագետը։

Զախարովան կարծում է, որ Հայաստանին վերապահված է միայն «գործիքի» դերը, որով ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ցանկանում են նոր մեծ կրակ վառել։

«Ակնհայտ է, որ և՛ Վաշինգտոնը, և՛ Բրյուսելը նպատակ են դրել ոչնչացնել Ռուսաստանի և Հայաստանի միջև կապերը՝ թե՛ անվտանգության, թե՛ տնտեսական ոլորտում ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի վրա հիմնված տարածաշրջանային անվտանգության և տնտեսական գործընկերության մեխանիզմների թուլացմամբ։ 

Արևմտյանները, ինչպես հասկանում ենք, ձգտում են վիճաբանություն հրահրել իրենց ամենամոտ հարևանների միջև՝ ի դեմս Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի՝ անկախ նրանից, թե ինչ գեղեցիկ խոսքեր են ասում Հարավային Կովկասում խաղաղության մասին»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Ապրիլի 5-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը դիտարկում է որպես Հարավային Կովկասն աշխարհաքաղաքական առճակատման մեջ ներքաշելու «Հավաքական Արևմուտքի» հերթական փորձ:

Բրյուսելում ապրիլի 5-ին եռակողմ հանդիպում էր կայացել Հայաստանի վարչապետի, Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի միջև։ Հանդիպումից հետո հայտնի էր դարձել, որ Եվրամիությունը 270 մլն եվրո կհատկացնի Հայաստանի զարգացմանն առաջիկա չորս տարվա կտրվածքով, իսկ ԱՄՆ-ն պատրաստ է 65 մլն դոլարի չափով օգնություն տրամադրել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+