© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։
Երևանում 10 համարի տրոլեյբուսի ոչ սթափ վարորդը բախվել է Toyota-ին
Երևանի քաղաքային թիվ 10 երթուղու տրոլեյբուսի վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է Toyota մակնիշի ավտոմեքենային, հայտնել է Shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել Թևոսյան փողոցում այսօր՝ ապրիլի 5-ին՝ ժամը 07:30-ի սահմաններում։ Իրավապահները պարզել են, որ տրոլեյբուսի վարորդը 50-ամյա Յաշա Հայրապետյանն է։ Բախման հետևանքով տուժածներ չկան, հայտնել է կայքը։
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն Armenia Today-ին տեղեկացրեց, որ Հայրապետյանը կազատվի աշխատանքից։
«Դեպքը նոր է տեղի ունեցել, քննությունը դեռ պետք է պարզի, թե ի՞նչ է տեղի ունեցել։ Անհնար է, որ առավոտյան բուժզննման ժամանակ վարորդը խմած լիներ․ չի բացառվում, որ սարքը ցույց տար նախորդ օրվա խմածությունը, որը բուժզննումը կարող է ցույց չտալ»,- ասաց նա։
Կոստանյանը չբացառեց նաև բուժզննումից հետո ալկոհոլ ընդունելու հնարավորությունը, նրա խոսքով՝ ցանկացած դեպքում վարորդի հետ այլևս չեն աշխատի։
Թեմայով
ԲոլորըՏեսանյութեր
Բոլոր տեսանյութերըՇաբաթվա ամենաընթերցվածը
- Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերը
- Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմանները
- ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄ
- Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգը
- Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանել
- Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերել






