Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+1°
  • Կապան+8°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 19:56

Ռուսաստանը չի հրաժարվում Հայաստանի տարածքը պաշտպանելու իր պարտավորություններից. Կոպիրկին

Ռուսաստանը չի հրաժարվում Հայաստանի տարածքը պաշտպանելու իր պարտավորություններից. Կոպիրկին

Ռուսաստանը չի հրաժարվում Երևանի և Մոսկվայի միջև կնքված պայմանագրերով նախատեսված իր պարտավորություններից, 24News-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` պատասխանելով այն հարցին, թե Ռուսաստանն Ադրբեջանի ներխուժման դեպքում կպաշտպանի՞ արդյոք Հայաստանի տարածքը:

«Ես, որպես դեսպան, հիմք չունեմ չհավատալու, որ Ռուսաստանը հրաժարվում է այն պարտավորություններից, որոնք ստանձնել է մեր ունեցած պայմանագրերով։ Եվ եթե նայենք մեր հրապարակային հայտարարություններին, ապա դրանք կասկածի տակ դնելու հիմք չեն տալիս»,- ասել է նա:

Դեսպանը հիշեցրել է այս կապակցությամբ Ռուսաստանի հասցեին Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից նախկինում հնչեցրած քննադատությունը։ «Ո՞րն է նպատակը: Հարկավոր է, որ Ռուսաստանը կատարի իր պարտավորությունները, կամ պետք է այնպիսի իրավիճակ ստեղծել, որ նա չկատարի այդ պարտավորությունները, քանի որ սա որոշակի տրամաբանությամբ է աշխատելու»,- հարցրել է դիվանագետը։

Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանի համար կարևոր է Արցախի հայերի ճակատագիրը։ «Ռուսաստանը կարևոր է համարում, որ հայերն ապրեն իրենց պատմական հայրենիքում՝ Ղարաբաղում։ Հենց դրանով է պայմանավորված այնտեղ ռուս խաղաղապահների ներկայությունը։ Ինձ համար այնտեղ մնալը վկայում է այն մասին, որ այդ հարցը չի լուծվել»,- ասել է Կոպիրկինը` շեշտելով տարածաշրջան վերադառնալու արցախցիների իրավունքը:

Դեսպանը նաև հայտարարել է, որ Հայաստանին ռուսական զենքի մատակարարման նախկինում չկատարված պայմանագրերը կկատարվեն առաջիկա երկու տարում։

«Ռուսական կողմը շատ լուրջ է վերաբերվում այդ պարտավորությունների կատարմանը։ Այո՛, եղել են որոշակի հարցադրումներ, ուշացումներ՝ օբյեկտիվ իրավիճակով պայմանավորված, բայց հիմա կան ակտիվ շփումներ, փոխազդեցություններ, և առկա պայմանագրերը պետք է կատարվեն առաջիկա երկու տարում»,- ասել է դիվանագետը։

Մեկնաբանելով Հայաստանի խորհրդարանի նախագահի հայտարարությունները Հայաստանին Միութենական պետությանը միանալ  ստիպելու Ռուսաստանի փորձերի մասին՝ դիվանագետն ընդգծել է, որ այս ասոցիացիային Երևանի անդամակցության հարցը երբեք չի քննարկվել։ Կոպիրկինի խոսքով՝ ինքը տեղյակ չէ, որ այս հարցը երբևէ բարձրացվել է որպես քաղաքական երկխոսության և քննարկման առարկա։

Դեսպանն արձագանքել է նաև 44-օրյա պատերազմի ընթացքում ռուսական կողմի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու մասին Սիմոնյանի հայտարարությանը։ Նրա խոսքով՝ պատերազմի ժամանակ Ռուսաստանի կողմից ռուսական սահմանային կետեր են տեղադրվել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, որպեսզի նպաստեն իրավիճակի կայունացմանը։ Ռուսաստանը գումարտակային խումբ է տեղակայել նաև Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։ Նա նշել է, որ հայկական կողմն այդպես էլ չի որոշել օրինականացնել ռուսական ուժերի այս տեղակայումը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+