Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+1°
  • Կապան+8°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 20:03

ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակ սպառնալիք է ստեղծում ՀՀ ազգային անվտանգությանը. Փաշինյան

ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակ սպառնալիք է ստեղծում ՀՀ ազգային անվտանգությանը. Փաշինյան

ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա, թե ակամա անում է գործողություններ, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգությանը՝ հայտարարելով «ինչ-որ վտարանդի կառավարության» մասին, կառավարության մարտի 28-ի նիստում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուզում եմ շատ հստակ հայտարարել, որպեսզի բոլորի համար պարզ լինի, ՀՀ-ում կա մի կառավարություն և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում»,- ասել է նա։

Փաշինյանը հավելել է, որ արտաքին խաղացողները կարող են նման հայտարարություններ օգտագործել Հայաստանի դեմ։

«Ուզում եմ բոլորս այս ուղերձը շատ հստակ արձանագրենք․ արտաքին ուժերի որոշ շրջանակների կողմից ՀՀ-ում սպառնալիք չստեղծելու համար պետք է արվեն քայլեր և ձեռնարկվեն համապատասխան միջոցներ»,- ասել է նա։

Փաշինյանի խոսքով՝ եթե այդ գործողություններն (պետության համար վտանգավոր) արվում են կամա, թե ակամա՝ դա ուրիշ հարց է, բայց այն պետք է նաև պատասխան ստանա։

«Ես այսօր պատրաստ չեմ այդ հարցին պատասխանելու, բայց ուզում եմ արձանագրել, որ ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից՝ որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ»,- նշել է նա։

Փաշինյանի դիտարկմամբ՝ եթե ՀՀ-ում որևէ մեկն իրեն ներկայացնում է որպես կառավարություն, ապա դա ՀՀ ազգային անվտանգության խնդիր է։

«Հույս ունեմ՝ այդ խնդրի գոյությունը չի նշանակում, որ մեր մարմիններն իրենց աշխատանքներում թերացել են։ Ուզում եմ այս ուղերձը բոլորի համար հստակ լինի, սա ուղղակի հայտարարություն չէ, որը հնչում է բարձրախոսից։ Սա հստակ արձանագրում է, որը պետք է արտահայտվի իրական կյանքում»,- ընգծել է վարչապետը։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ այդ ուղերձներով հանդես եկողները նման պատասխանատվությամբ հանդես գալու հնարավորություն ունեցել են և տեսել է, թե ինչ են արել այդ հնարավորության հետ։

«Պետության նկատմամբ նման գործողությունները, որոնք արդեն «հարգալից-անհարգալից»-ի գիծն անցնում են և այլ տրամաբանություն են ստանում, չեն կարող ՀՀ կողմից անարձագանք մնալ»,- շեշտել է Փաշինյանը։

Ավելի վաղ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին տված հարցազրույցում պատասխանել էր այն հարցին, թե Հայաստանում կա՞ վտարանդի հանրապետության կառավարություն։ «Այն շենքում, որտեղ ես ընդունում եմ ձեզ Երևանում, տեղակայված են Արցախի նախագահի աշխատակազմը և դատական ​​և օրենսդիր կառույցների գրասենյակները։ Խորհրդարանականները կարող են հանդիպել այստեղ՝ քվեարկելու համար: Հոկտեմբերին ես հրամանագիր ստորագրեցի, համաձայն որի կառավարության բոլոր նախարարները մնում են իրենց պաշտոններում կամավոր հիմունքներով»,- ասել է նախագահը։

Արցախի ԱԺ նախագահի տեղակալ, նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը Armenia Today-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ իրենց գործունեությունը կազմակերպելիս հաշվի են առնում «մի վնասիր» գործոնը, այսինքն՝ այն մեղադրանքները, որ Արցախի պետական կառույցներն իրենց գործունեությամբ սպառնալիք են ՀՀ-ի, հայ ժողովրդի համար, միանշանակ ժխտելի են։ Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը մարտի 1-ից բողոքի ակցիաներ ու հանրահավաքներ է անցկացնում Երևանում՝ Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների պաշտպանության և կարիքների բավարարման նպատակով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+