Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:05

Փաշինյանը բաց տեքստով խոստովանել է, որ Տավուշում լինելու է միակողմանի զիջում. ԶԼՄ

Փաշինյանը բաց տեքստով խոստովանել է, որ Տավուշում լինելու է միակողմանի զիջում. ԶԼՄ
Մարտի 22-ի երեկոյան կայացած ՔՊ փակ հանդիպման ժամանակ Փաշինյանը բաց տեքստով խոստովանել է, որ լինելու է միակողմանի զիջում՝ սեղմ ժամկետներում, հակառակ դեպքում Ադրբեջանը Տավուշի հողերը պատերազմով է ստանալու գրել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Փաշինյանը նշել է, որ ինքը չի ուզում պատերազմի ճանապարհով գնալ, քանի որ չկա երաշխիք, որ ռազմական ճանապարհով Ադրբեջանը կվերցնի միայն իրեն «պատկանելիք» տարածքները, ու չի հասնի մինչև Լոռի և անգամ Երևան։ Թերթի տեղեկություններով՝ նա ակնարկել է, որ առաջիկա օրերին կարող է բանակային երրորդ կորպուսը դուրս բերվել այդ տարածքներից, և «չորս բնակավայրը, որոնք, Փաշինյանի բնորոշմամբ, ադրբեջանական է, վերադարձվի տիրոջը»։ Մարտի 12-ին Փաշինյանը չէր բացառել, որ սահմանազատման գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից։ Մարտի 18-ին Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ հանդիպումից հետո վարչապետի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Ոսկեպար և Կիրանց բնակավայրերի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում կունենան Սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամների հետ: Մարտի 20-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը չեն կողմնորոշվել, թե որ քարտեզով են սահմանազատելու սահմանը։ Միևնույն ժամանակ նա հայտնել էր, թե դելիմիտացիայի դեպքում որ գյուղերի որ հատվածներն են անցնելու Ադրբեջանին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+