Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:46

«ԽՍՀՄ տարիներին ստորագրվել է արձանագրություն, ըստ որի՝ «անկլավ» չկա»․ «Միասին» շարժման ներկայացուցիչները հանդիպել են ոսկեպարցիների հետ

«ԽՍՀՄ տարիներին ստորագրվել է արձանագրություն, ըստ որի՝ «անկլավ» չկա»․ «Միասին» շարժման ներկայացուցիչները հանդիպել են ոսկեպարցիների հետ

«Միասին» ընդդիմադիր շարժման ներկայացուցիչները սահմանամերձ Ոսկեպար գյուղի բնակիչների հետ քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև նախատեսվող սահմանազատման գործընթացը, որի արդյունքում մարզի մի շարք գյուղերի տարածքներ կարող են անցնել Բաքվի վերահսկողության տակ։ 

Շարժման համահիմնադիր, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարել է խորհրդային շրջանի արձանագրությունների առկայության մասին, որոնցում այդ տարածքները ճանաչվել են հայկական։

«1980-ականներին Հայաստանի ղեկավարության դիմումի հիման վրա ԽՍՀՄ ԿԳԲ-ում տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում ստորագրվել է արձանագրություն, ըստ որի, այսպես կոչված, անկլավ չկա»,-  ասել է նախկին վարչապետը։

Նա ընդգծել է, որ խորհրդային տարիներին Ոսկեպար գյուղի դիմաց՝ Հայաստանի տարածքում, ադրբեջանցիներ են ապրել։ «Իսկ հիմա ադրբեջանական այդ բնակավայրը Բաքուն ներկայացնում է որպես անկլավ»,- ընդգծել է նախկին վարչապետը։

Մարտի 12-ին Փաշինյանը չէր բացառել, որ սահմանազատման գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից։ Մարտի 18-ին Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ հանդիպումից հետո վարչապետի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Ոսկեպար և Կիրանց բնակավայրերի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում կունենան Սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամների հետ:

Մարտի 20-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը չեն կողմնորոշվել, թե որ քարտեզով են սահմանազատելու սահմանը։ Միևնույն ժամանակ նա հայտնել էր, թե դելիմիտացիայի դեպքում որ գյուղերի որ հատվածներն են անցնելու Ադրբեջանին։  

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+