Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:44

«Բրյուսելում պատրաստված տեղեկատվական եփուկ, որով փորձում են կերակրել ՀՀ քաղաքացիներին»․ Զախարովան՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին

«Բրյուսելում պատրաստված տեղեկատվական եփուկ, որով փորձում են կերակրել ՀՀ քաղաքացիներին»․ Զախարովան՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու որոշումը չի բխում երկրի ազգային շահերից և որ նման որոշման հնարավոր արդյունքը պետք է հիմնված լինի երկրի իրական կարիքների, ոչ թե Արևմուտքի հետ «սիրախաղի» վրա, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Միաժամանակ, ռուս դիվանագետը նշել է, որ յուրաքանչյուր երկիր ազատ է ընտրելու, թե որ ասոցիացիաների հետ է ցանկանում զարգացնել հարաբերությունները՝ կախված կոնկրետ պատճառներից ու գործոններից։

«Սա պետք է անել՝ ելնելով իրականությունից, երկրի իրական կարիքներից, և ոչ մի դեպքում չպետք է խաղալ դրա հետ, չտրվել որոշ, գիտեք, արևմտյան սցենարներով մեկ այլ բեմադրության գայթակղությանը։ Պետք չէ խաղ անել այս ամենի հետ, դա շատ վտանգավոր է, քանի որ դրանք անվտանգության խնդիրներ են»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Նա ընդգծել է, որ չգիտի, թե ինչու են Երևանի քաղաքական գործիչները Հայաստանի քաղաքացիներին պարտադրում ՀԱՊԿ-ի բացասական դերի մասին կարծիքը։

«Ինձ թվում է՝ դա չի առնչվում Հայաստանի իրական և ազգային շահերին։ Կարծում եմ և վստահ եմ, որովհետև պարզապես ունեմ այս տեղեկությունը: Սա այն է, ինչը պատրաստվել է Բրյուսելում՝ տեղեկատվական եփուկ, որով այժմ առատորեն փորձում են կերակրել ՀՀ քաղաքացիներին՝ ՀԱՊԿ-ի մասին ինչ-որ առակներ հորինելով։ Իհարկե, ՀԱՊԿ-ից ոչ մի վատ բան երբեք չի եղել»,- պարզաբանել է Զախարովան՝ հավելելով, որ Երևանը, այնուամենայնիվ, ի վերջո կորոշի, բայց դա չպետք է արվի «գոյություն չունեցող փաստերի» հիման վրա։

Զախարովան հավելել է, որ Հայաստանն ինքը կորոշի՝ մնա՞լ ՀԱՊԿ-ում, թե՞ հեռանալ, սակայն «կարիք չկա թաքնվել ՀԱՊԿ-ի հետևում պատասխանատվությունից խուսափելու կամ իրականում իբր մեղավորին գտնելու փորձերում»։

Փաշինյանը մարտի 12-ին ասել էր, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե իր բարձրացրած հարցերի պատասխանները չստանա, և կոչ արել քաղաքական դիրքորոշումը չշփոթել իրավական գործընթացների հետ։ Նույն օրը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովն ասել էր, որ հաշվի առնելով Հայաստանի չմասնակցելը ՀԱՊԿ աշխատանքներին՝ կազմակերպության քարտուղարությունը կշարունակի Երևանին տեղեկացնել ընդունված որոշումների մասին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+