Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:02

«Միասին» շարժումը հայտարարել է մարզային հանդիպումները շարունակելու մասին

«Միասին» շարժումը հայտարարել է մարզային հանդիպումները շարունակելու մասին

Ընդդիմադիր «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումն «Ազատության» հրապարակում  հանրահավաք է անցկացրել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Շարժման համահիմնադիր, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտնել է, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում մարզային հանդիպումներ են ունենալու, հաջորդ հանրահավաքը  մարտի 27-ին է նախատեսված:

Անդրադառնալով մարտի 12-ի մամուլի ասուլիսի ընթացքում վարչապետի արած հայտարարություններին՝  նա նշել է, որ պետք է առաջնորդվել ազգային շահերով, «չի կարելի ասել Հայաստանն այսքան է և վերջ»:

Սարգսյանը հայտնել է, որ պատրաստ են համագործակցել քաղաքական, հասարակական այն ուժերի հետ, որոնք ընդունում են առնվազն երեք գաղափար՝ պետականության պահպանում, զարգացում և Արցախի վերադարձ:

«Ազգովի պետք է միավորվել և հասնել մեր նպատակին: Պետք է այնպես անենք, որ հաջորդ հանրահավաքը շատ ավելի բազմամարդ լինի, քան այսօրվանը»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ դեպքում կգնան վճռական քայլերի: Նա չի հստակեցրել, թե ինչ գործողությունների մասին է խոսքը:

Նա մեկնաբանել է շարժման ներսում առկա տարաձայնությունների մասին տեղեկությունները և հայտնել, որ խոսքը երկու իրարամերժ առաջարկի քննարկման մասին է, որոնք շարժման կազմակերպիչները դրել են քվեարկության, ու Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի առաջարկը չի անցել:

«Նրա առաջարկն այն էր, որ պետք է ներկայացնեինք ապագա վարչապետի թեկնածուին և կառավարության կազմը: Մենք գտանք, որ դա սխալ մոտեցում է, քանի որ չենք կարող մեզ վրա վերցնել այդ մենաշնորհը, և դրա ժամանակը դեռ չի եկել: Նաև անհրաժեշտ է ժողովրդի հետ համաձայնեցնել, արդյոք նրանք հավանություն կտա՞ն, թե՞ ոչ»,- ընդգծել է քաղաքական գործիչը:

Նա հավելել է, որ այդ հարցի բարձրացման դեպքում վարչապետի թեկնածու կարող է լինել Հրանտ Բագրատյանը:

Գրող հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը կոչ է արել բոլորին ոտքի կանգնել և մեկ գաղափարի շուրջ միավորվել. «Լրջանալու պահն անցել է, ելքը մեր միասնականությունն է: Մի զանգված կա, որի հավաքվելու դեպքում այս իշխանությունները հրաժարական կտան»:

Շարժման համահիմնադիր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի խոսքով՝ հանրությունը պետք է գործողություններով ցույց տա, որ իրենից ուժ է ներկայացնում: 

Բագրատյանը նաև անդրադարձել է, այսպես կոչված, անկլավների մասին Փաշինյանի հայտարարություններին, որոնք Ադրբեջանը պահանջում է Հայաստանից: Նա ընդգծել է, որ կան խորհրդային ժամանակաշրջանի գրավոր ապացույցներ, որոնցում Ադրբեջանի ղեկավարությունը ճանաչել է այդ տարածքները որպես հայկական և ստորագրել է այդ փաստաթղթերը.:

«1980-ական թվականներին բոլոր անկլավները՝ Տիգրանաշենը, Տավուշի երեք անկլավները, Արծվաշենը ճանաչվել են որպես ՀՀ տարածք: 193 հատ ստորագրած արձանագրություն կա, Ադրբեջանն էլ է ստորագրել 1980-ական թվականներին»,- հայտնել է Բագրատյանը:

Շարժման նախորդ հանդիպումը կայացել էր փետրվարի 29-ին, որի ժամանակ նախաձեռնողները հայտնել էին մարզային հանդիպումների մեկնարկի մասին:

Մանրամասները՝ տեսանյութում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+