Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպումներից առաջ հավաքում են ՔՊ-ական պատգամավորների հեռախոսները, քննարկման դահլիճում խլացուցիչներ են աշխատում, գրում է «Հրապարակ» թերթը։
Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ մարտի 8-ին Փաշինյանը չորս ժամանոց փակ հանդիպում է ունեցել իշխանական ֆրակցիայի հետ։
«Չնայած աշխատանքային օրվա ավարտից հետո խորհրդարանի շենքում միայն ՔՊ-ականներն են եղել և լրագրողները, սակայն Փաշինյանին պաշտպանող ՊՊԾ գունդը կրկին գրոհել է խորհրդարանը` տասնյակ աշխատակիցներ Փաշինյանի այցից ժամեր առաջ եկել են խորհրդարան, ստուգել տեղանքը»,- ընդգծում է թերթը։
Աղբյուրը հայտնում է՝ ՔՊ-ականները վիրավորվել են իրենց նկատմամբ վերաբերմունքից և այդ մասին խոսում են մասնավոր զրույցներում, սակայն «որևէ մեկը չի հանդգնել այդ հարցը բարձրացնել, որ ժամեր շարունակ զրկված են մնացել արտաքին կապից»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






