© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։
Պետք է ողջունենք Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ձևաչափի վերականգնումը. ՔՊ պատգամավոր
Պետք է ողջունենք Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ձևաչափի վերականգնումը՝ որպես այդպիսին, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին, թե Մյունխենում ՀՀ-ի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից ու Բեռլինում ԱԳ նախարարների բանակցություններից հետո արդյոք կարելի՞ է արձանագրել, որ Ադրբեջանը վերադարձել է բանակացությունների արևմտյան հարթակ։
«Սա չափազանց կարևոր է հետագա գործընթացները ծավալելու համար, հանդիպումները շարունակվում են, և դա շատ դրական նշան է»,- ասաց Վարդանյանը։
ՔՊ քարտուղար Արթուր Հովհաննիասյանն Armenia Today-ին նույնպես մեկնաբանեց, թե արդյոք խաղաղության պայմանագրի շուրջ բեռլինյան բանակցությունները նշանակում են, որ Հայաստանը համաձայնվե՞լ է երկկողմանի բանակցությունների, իսկ Գերմանիան պարզապես հարթակ է եղել, ոչ թե միջնորդ։ Հովհաննիսյանը պատասխանեց, որ ՀՀ-ն արդյունավետ է համարում բոլոր այն հարթակները, որտեղ կհարգվեն ու կպաշտպանվեն արձանագրված սկզբունքները։
«Այս իմաստով Գրանադայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում երկրները, այդ թվում՝ Գերմանիան, որը դուք հիշատակում եք, ստորագրել են փաստաթղթի տակ, որտեղ արձանագրվել են այդ սկզբունքները»,- ասաց Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ Երևանը ողջունում է ցանկացած ձևաչափ, որը տարածաշրջանը տանում է խաղաղության։
2024 թվականին վերսկսել են հայ-ադրբեջանական խաղաղության փաստաթղթի շուրջ բանակցությունները։ Մյունխենում փետրվարի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միջնորդությամբ։
Փետրվարի 28-29-ը Բեռլինում կայացել էին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի խաղաղության երկօրյա բանակցությունները, որոնք ավարտվել էին առանց պայմանավորվածությունների։
Թեմայով
ԲոլորըՏեսանյութեր
Բոլոր տեսանյութերըՇաբաթվա ամենաընթերցվածը
- Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերը
- Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմանները
- ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄ
- Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգը
- Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանել
- Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերել







