Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ո՛չ հաստատել, ո՛չ հերքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Հայաստան այցի նախապատրաստման մասին մամուլում շրջանառվող տեղեկությունը, հաղորդում է «Արմենպրես»-ը:
«Կարող եմ ասել, որ բարձրաստիճան այցերի մասին պատշաճ ժամկետներում պաշտոնապես իրազեկվում է»,- ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
Փետրվարի 23-ին Factor TV-ն, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր Զելենսկու Հայաստան կատարելիք այցի մասին։ «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրը, տեղեկացրել էր, որ Ուկրաինայի նախագահի այցը Երևան, ամենայն հավանականությամբ, կկայանա մարտի 4-ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







