Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:34

ԱԱԾ-ն և ՔԿ-ն ո՛չ հերքել, ո՛չ հաստատել են Քերոբյանի հարցաքննության և աշխատասենյակի խուզարկության տեղեկությունը

ԱԱԾ-ն և ՔԿ-ն ո՛չ հերքել, ո՛չ հաստատել են Քերոբյանի հարցաքննության և աշխատասենյակի խուզարկության տեղեկությունը

ԱԱԾ-ն ո՛չ հաստատել, ո՛չ հերքել է «Հրապարակ»-ի տեղեկությունը, ըստ որի հարցաքննության է հրավիրել Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին։ «Խնդրում ենք հետևել պաշտոնական տեղեկատվությանը»,- Armenia Today-ին հայտնեցին գերատեսչության մամուլի ծառայությունից։

Armenia Today-ը նաև խնդրել է Քննչական կոմիտեին հաստատել «Հրապարակ» թերթի հրապարակումը, որ Քերոբյանի աշխատասենյակում այս պահին խուզարկություններ են կատարվում։ Գերատեսչությունը ևս ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է տեղեկությունը։ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը Armenia Today-ին ասաց, որ այս փուլում խուզարկման մասին կամ այլ տեղեկություն Քննչականը չի կարող հայտնել։

Քերոբյանը րոպեներ առաջ ժամանել է Քննչական կոմիտե և ասել է, որ տեղյակ չէ՝ իրեն մեղադրանք առաջադրե՞լ են, թե՞ ոչ և դեռևս չի հարցաքննվել, հայտնել է «Ազատության»-ը։

ՀՀ նախագահը փետրվարի 14-ին Քերոբյանին ազատել էր Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից։ 

ՔԿ-ն փետրվարի 2-ին նախարարությունում պետական գնումների գործընթացի պահանջները խախտելու վարույթներից մեկով քրեական հետապնդում էր հարուցել 7 անձի նկատմամբ, երկրորդով՝ 1 անձի նկատմամբ։ Նրանցից 4-ը կալանավորված են։ Գործով անցնող Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ դատարանը տնային կալանք էր կիրառել։ 

ՔԿ-ում պետական գնումների գործընթացի պահանջները խախտելու վարույթների շրջանակում կալանավորված անձանց թվում էր ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը։ Հայտնի է, որ կալանավորվածների թվում էր ընկերության աշխատակից Լիլի Մկրյանը։ Վերջիներս ազատվել էին կալանքից։ Կալանավորվածների թվում է նաև «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+