Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:22

Փաշինյանը մտադիր է փոխել կառավարության անդամներին․ ԶԼՄ

Փաշինյանը մտադիր է փոխել կառավարության անդամներին․ ԶԼՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է «հեղափոխություն» իրականացնել կառավարության ներսում` առաջիկայում շատերին անակնկալ պաշտոնանկ անելով, քանի որ դժգոհ է ու կադրային լուրջ խնդիրների առաջ է կանգնած, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Ըստ մեր աղբյուրների՝ այս պահին միակ անձեռնմխելի անձը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն է, որի աշխատանքից կարծես թե գոհ են և՛ Փաշինյանը, և՛ իշխանության, և՛ ՔՊ վերնախավի ներսում»,- գրել է թերթը և չի բացառել, որ Փաշինյանը կարող է մտափոխվել նաև Միրզոյանի հարցում։

Թերթի աղբյուրները հայտնել են, որ Փաշինյանը ցանկանում է կառավարության անդամներին փոխարինել օրենսդիր մարմինների ներկայացուցիչներով, սակայն նրանք հրաժարվում են։

«Փաշինյանը վստահում է օրենսդիր մարմնի անդամներին, որոնք իր հավատարիմներն են։ Նա նրանց առաջարկում է տեղափոխվել գործադիր մարմին: Պատգամավորները, սակայն, հրաժարվում են նախարարի պորտֆել վերցնել: Այս պահին Փաշինյանի հույսը կադրային բանկն է, բայց, ըստ ՔՊ-ական մեր աղբյուրների, այնտեղից էլ չի կարողանում մարդ գտնել»,- հավելել է թերթը։

Փետրվարի 14-ին Վահան Քերոբյանը հայտնել էր Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատվելու մասին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+