Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Բաքվի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար նոր Սահմանադրություն ընդունելու մտադրության մասին մեղադրանքներին և մեջբերել Բաքվի հետ խաղաղության պայմանագրի նախագծի դրույթներից մեկը։
«Խաղաղության պայմանագրով ստանձնած որևէ պարտավորություն չկատարելու դեպքում կողմերը չեն կարող հղում կատարել իրենց օրենսդրությանը»,- ԱԺ-հարցուպատասխանի ժամանակ ասել է Փաշինյանը՝ հայտարարելով, որ պայմանագրի տեքստում այս առումով համապատասխան դրույթ կա։
Փաշինյանի խոսքով՝ Սահմանադրությունը, լինելով ֆունդամենտալ փաստաթուղթ, առաջին հերթին՝ ներքին կյանքի կազմակերպման համար է, բայց ցանկացած երկրի Սահմանադրություն կարգավորում է նաև արտաքին հարաբերությունները։
«Մենք պետք է նոր պայմաններում մտածենք արտաքին աշխարհի հետ մեր հարաբերությունների մասին, քանի որ աշխարհում ոչինչ այլևս այնպես չէ, ինչպես եղել է գործող Սահմանադրության ընդունման պայմաններում»,- եզրափակել է Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։